Ռուսները երկընտրանքի առաջ են՝ ռեզերվները տեղակայել Դոնբասո՞ւմ, թե՞ Խերսոնում պաշտպանվել ուկրաինական հակագրոհներից․ բրիտանական հետախուզություն

Լուրեր

08.06.2026 | 10:04
Ամփոփվել են 2005 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է 2025 թ․ բյուջեի կատարողականի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 09:52
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 8-ի դրությամբ
08.06.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.06.2026 | 09:31
Ղազախստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 09:21
Ամփոփվել են 1980 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 08:30
Ամփոփվել են 1924 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:53
Ամփոփվել են 1596 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:35
Ամփոփվել են 1382 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:28
Ամփոփվել են 1363 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:48
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 06:41
Ամփոփվել են 1283 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:12
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 04:29
Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման․ «Հայաստան» դաշինք
08.06.2026 | 04:12
Մենք շարունակում ենք մեր հարաբերությունները սերտացնել ԵՄ-ի հետ և նաև զարգացնել ՌԴ-ի և ԵՏՄ-ի հետ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետախուզական ամենօրյա ամփոփագրում նշվում է, որ Դոնբասում, ինչպես նաև Խերսոնի ուղղությամբ «անարդյունք» մարտերը շարունակվում են, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ըստ զեկույցի՝ ռուս հրամատարներները  շարունակում են մնալ երկընտրանքի առաջ՝ ապահովել հարձակումն արևելքո՞ւմ, թե՞ ուժեղացնել պաշտպանությունը դեռ փետրվարից գրավված տարածքներում,  ռեզերվները տեղակայել Դոնբասո՞ւմ, թե՞ Խերսոնի ուղղությամբ պաշտպանվել  ուկրաինական հակագրոհներից։

Բրիտանացիներն ուշադրություն են հրավիրում մեկ այլ խնդրի վրա՝ կապված տեխնիկայի վերանորոգման հետ։ Հուլիսի 18-ին հետախուզությունը Ռուսաստանի Բելգորոդի մարզի Բարվինոկ գյուղի  ուկրաինական սահմանի մոտ հայտնաբերել էր ռազմական տեխնիկայի վերանորոգման ռուսական բազա։ Այնտեղ եղել է  առնվազն 300 վնասված ռազմական մեքենա՝ տանկեր, զրահափոխադրիչներ և բեռնատարներ։ Այդպիսով՝ նշվում է, որ բացի  արդեն  իսկ փաստագրված կադրային խնդիրներից, Ռուսաստանը, հավանաբար, ստիպված կլինի պայքարել Ուկրաինայում մարտերի ժամանակ վնասված հազարավոր ռազմական մեքենաների տարհանման ու  վերանորոգման համար։

 

Էմմա Չոբանյան