Իրաքյան Դուհոկում գտնվող թուրքական ռազմաբազան ենթարկել է անօդաչուների հարձակման

Լուրեր

16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասը Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:59
Ռուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի
16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
Բոլորը

Անհայտ անօդաչու թռչող սարքերը թիրախավորել են Իրաքի հյուսիսային  Դուհոկում գտնվող թուրքական ռազմաբազան: Այս մասին քրդական Rudaw լրատվականին ասել է տեղի պաշտոնյան, գրում է Turkish Minute-ը։

Պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ, ասել է, որ առնվազն երկու անօդաչու թռչող սարք է թիրախավորել թուրքական ռազմաբազան Դուհոկի Բամառնի շրջանում, որի արդյունքում տուժածներ չկան։

Աղբյուրը հավելել է, որ անօդաչուներից մեկը կործանվել է, իսկ մյուսը խփվել է թուրքական ուժերի կողմից։

Այս հարձակումը տեղի է  ունենում երկու օր այն բանից հետո, երբ ինը խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ, զոհվեցին, ևս 23-ը վիրավորվեցին Զախո հանգստավայրի հրետանային հարձակման  հետևանքով, որի  համար Իրաքի իշխանությունները մեղադրում են Թուրքիային, այն Անկարան հերքում է։

«Սա կարծես պատասխան գործողություն է Իրաքի զինված խմբավորումների կողմից», – թվիթերում գրել է Rudaw-ի թղթակից Քարվան Ֆայդի Դրին։

Էմմա Չոբանյան