Դոնբասում Google-ն արգելափակել են

Լուրեր

16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:59
Ռուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի
16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Բոլորը

Դոնբասի ինքնահռչակ հանրապետություններում արգելափակվել են Google-ի ծառայությունները։ Այս մասին հայտարարել է ինքնահռչակ «ԴԺՀ»-ի ղեկավար Դենիս Պուշիլինը։ Նրա խոսքով՝ որոնողական համակարգը «քարոզում է ահաբեկչություն և բռնություն բոլոր ռուսների և հատկապես Դոնբասի բնակչության նկատմամբ», գրում է The Moscow times-ը։

Երեկ էլ  Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը Google-ին մեղադրել էր «ահաբեկչության և ծայրահեղականության  նպատակաուղղված քարոզչության մեջ»։ Ձայնագրությունից մի քանի ժամ անց ռուսական լրատվամիջոցները հայտնել են, որ տարածաշրջանում որոնողական համակարգը դադարել է աշխատել։

Դեռևս գարնանը անջատողական հանրապետությունների իշխանությունները արգելափակել էին Instagram-ն ու Facebook-ը։ Բռնազավթված Խերսոնի շրջանի՝ Ռուսաստանի կողմից նշանակված  իշխանություններն էլ օրերս արգելափակել են Instagram-ը, YouTube-ը և Viber-ը։

Նշվում է, որ ինքնահռչակ հանրապետություններում օտարերկրյա ինտերնետ ծառայություններն անջատվել են գալիք հանրաքվեի մասին լուրերի ֆոնին, որի հիմնական հարցը լինելու է Ռուսաստանին միանալը։ Bloomberg-ի տեղեկություններով, պաշտոնյաները պատրաստվում են քվեարկություն կազմակերպել այն տարածքներում, որոնք ներկայումս վերահսկվում են ռուս զինվորականների կողմից, նաև այն տարածքներում, որոնք առաջիկայում կարող են հայտնվել ՌԴ տիրապետության տակ: Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվեն նախատեսվում է անցկացնել մինչև սեպտեմբերի 15-ը։

Տաթև Ֆռանգյան