«Մենք կսառեցնենք ՆԱՏՕ-ի անդամակցության գործընթացը»․ Էրդողանը կրկին սպառնացել է Շվեդիային ու Ֆինլանդիային

Լուրեր

11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
Բոլորը

Անկարան չի հաստատի ՆԱՏՕ-ին  Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությունը երկու Սկանդինավյան երկրների՝ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքում։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է Անադոլու գործակալությունը։

«Նման դեպքում մենք կսառեցնենք գործընթացը»,-ասել է Էրդողանը կառավարության նիստից հետո։

Նա ուշադրություն է հրավիրել Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի արդյունքների վրա, որի ընթացքում Անկարան ամենաբարձր մակարդակով ցույց է տվել իր վերաբերմունքը ճգնաժամային իրավիճակներին։

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ հատկապես Շվեդիան տվյալ փուլում դրական մոտեցում չի ցուցաբերում Անկարային հուզող հարցերի նկատմամբ։

«Մեր դիրքորոշումը հստակ սահմանված է։ Հետագա ընտրությունը հենց երկրներինն է (ՆԱՏՕ-ի թեկնածուներինը ),-ընդգծել է Էրդողանը:

Հավելենք, որ Թուրքիան Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության վետոն հանեց այն բանից հետո, երբ երեք երկրները հուշագիր ստորագրեցին, որի համաձայն՝ Սկանդինավյան երկրները նաև Անկարային են արտահանձնելու «ահաբեկիչներին»։ Թուրքիան էլ գրավոր  հարցում է ուղարկել Շվեդիային և Ֆինլանդիային՝ պահանջելով արտահանձնել  «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» և FETO-ի ՝ Գյուլենական շարժման ներկայացուցիչներին։

Շվեդիայի ու Ֆինլանդիայի իշխանություններն էլ նշել են, որ արտահանձնման որոշումները կայացնելու է դատարանը և գործընթացներն ընթանալու են երկրների օրենսդրությանը համապատասխան։

Էմմա Չոբանյան