ԵՄ տարածքի գրեթե կեսին երաշտ է սպառնում. Եվրահանձնաժողով

Լուրեր

16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Եվրամիությունում տարածքի 46%-ը գտնվում է երաշտի վտանգի տակ, իսկ հողատարածքի 11%-ն արդեն զգում է հողի խոնավության պակաս։ Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի համատեղ հետազոտական կենտրոնի՝ 2022 թվականի «Երաշտը Եվրոպայում» զեկույցում։

«Կլիմայական փոփոխությունները աշխարհում մեծացնում են լուրջ երաշտի ու անտառային հրդեհների վտանգը։ Համատեղ հետազոտական կենտրոնը գիտությունն ու տեխնոլոգիաները կիրառում է կլիմայական փոփոխությունների ուսումնասիրության համար։ Այս զեկույցի շնորհիվ մենք ավելի լավ ենք պատկերացնում իրավիճակը, որպեսզի պաշտպանենք մեր անտառները, բերքը և ջրերը»,- ասել է ԵՀ գիտական հետազոտությունների պատասխանատու անդամ Մարիա Գաբրիելը։

Զեկույցում նշվում է, որ խոնավության պակասն ու բարձր  ջերմային ֆոնը հանգեցնում է բերքատվության նվազման նախորդ կանխատեսումների համեմատ։ Երաշտն, ամենայն հավանականությամբ, կազդի Իսպանիայի, Իտալիայի, Պորտուգալիայի, Ռումինիայի և Ֆրանսիայի գյուղատնտեսության վրա։ Որոշակի ազդեցություն կկրեն նաև Հունգարիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Սլովենիայի և Խորվաթիայի գյուղատնտեսական մթերք արտադրողներին։

Իտալիայի հինգ շրջաններում ջրի պակասը հանգեցրել է մի շարք մունիցիպալիտետներում դրա օգտագործման սահմանափակումների։ Ջրի խնայողության նմանատիպ միջոցառումներ են ձեռնարկվել նաև Ֆրանսիայում։ Գիտնականները զգուշացրել էին, որ 21-րդ դարավերջին Եվրոպայում երաշտները կդառնան ավելի հաճախակի և ինտենսիվ։

Տաթև Ֆռանգյան