Մոսկվայում ձերբակալվել և ազատ է արձակվել «Առաջին ալիքի» նախկին աշխատակից Մարինա Օվսյաննիկովան

Լուրեր

10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
Բոլորը

Ռուսական «Առաջին ալիքի» նախկին աշխատակից Մարինա Օվսյաննիկովային բերման են ենթարկել, այս մասին BBC-ին  հայտնել է  նրա փաստաբանը։ Օվսյաննիկովայի թելեգրամ ալիքը հրապարակել է լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները նրան նստեցնում ոստիկանական մեքենան։ Ավելի ուշ Օվսյաննիկովան ազատ է արձակվել, հաղորդվում է, որ բերման ենթարկվելը կապված է ռուսական բանակը «վարկաբեկելու» վարչական գործի հետ։

Լրագրողի փաստաբան Դմիտրի Զախվատովի խոսքով՝ նրան ձերբակալել են Մոսկվայում՝ իր տան մոտ։ Ավելի ուշ Զախվատովը  BBC-ին հայտնել է, որ Օվսյաննիկովան գտնվում է Կրասնոսելսկի շրջանի ոստիկանության բաժանմունքում։ Օվսյաննիկովան թելեգրամ ալիքին տված հարցազրույցում ասել է, որ իրեն բերման են ենթարկել իր տան մոտերքում շների հետ զբոսնելիս։

Նրա խոսքով՝ մոտ երեք ժամ հետո իրեն տարել են Կրասնոսելսկի շրջանի ոստիկանական բաժանմունք և թույլ են տվել փաստաբան կանչել։ Դրանից հետո Օվսյաննիկովան ազատ է արձակվել։

Ըստ Avtozak Live-ի, նրա դեմ Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 20.3.3-ի առաջին մասով («Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օգտագործման վարկաբեկում») արձանագրություն է կազմվել:

Օվսյաննիկովան բացատրել է, որ արձանագրությունը կապված է հուլիսի 13-ին Բասմանի դատարանի դիմաց իր հարցազրույցի հետ։ Լրագրողների այն հարցին, թե որ խոսքերի համար են պատրաստվում իրեն մեղադրանք առաջադրել, Օվսյաննիկովան պատասխանել է.

«Ես ասել եմ, որ Ուկրաինայում պատերազմը հանցագործություն է, դա իշխանությունը ձեռքում պահելու կատաղի փորձ է»,- պատմել է Օվսյաննիկովան։

Հիշեցնենք, որ Օվսյաննիկովան բողոքի ակցիա էր անցկացրել «Առաջին ալիքի»՝ ընդդեմ Ուկրաինայում պատերազմի ցուցանակը ձեռքին ուղիղ եթերի տաղավար ներխուժելով։

 

Տաթև Ֆռանգյան