Ուկրաինայում կալանավորված Արցախյան 44-օրյա պատերազմի ադրբեջանցի մասնակցի դատավարությունն է տեղի ունեցել

Լուրեր

16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:59
Ռուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի
16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
Բոլորը

Ուկրաինայում տեղի է ունեցել երկու կալանավորված ադրբեջանցիների դատավարությունը, որոնցից մեկը Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Կիևի շրջանի Օբուխովի շրջանային դատարանում քննվել է Գասիմլի Միսիր Էլման օղլուի (Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից) և Գուլիև Սուբխան Բաբեկ օղլուի գործը։

Դատական նիստի արդյունքում դատախազ Ռինատ Կուզմենկոն հրապարակել է հոդվածները, որոնց հիման վրա մեղադրանք է առաջադրվել (խուլիգանություն, մարդու առևանգում, զենքի անօրինական կրում)։ Դատախազը պահանջել է ադրբեջանցիներին դատապարտել 8-15 տարվա ազատազրկման։

Ուկրաինայի ադրբեջանցիների միացյալ սփյուռքի  ներկայացուցիչը խնդրել է մեղադրյալներին գրավի դիմաց ազատ արձակել, սակայն դատավորը մերժել է։  Հաջորդ դատական նիստը  տեղի է ունենալու սեպտեմբերի 12-ին։

Ուշագրավն այն է, որ այս ամենում ադրբեջանցիները հայկական հետք են փնտրում։ Մասնավորապես, Միսիր Գասիմլիի քույրը հայտարարել է, որ «հայերի միջամատության պատճառով դատական գործընթացը  ձգվում է»։ Նա նշել է, որ իր եղբոր կողմից Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում արված տեսանյութերը հարուցել են Ուկրաինայի հայերի դժգոհությունը։

Էմմա Չոբանյան