ՀՀ ՄԻՊ-ը ողջունել է ՀՀ-ում դեսպանություն բացելու Կանադայի պատրաստակամությունը, որը կնպաստի հայ-կանադական համագործակցության առավել խորացմանը, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում

Լուրեր

10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
Բոլորը

Հուլիս 13-ին ՀՀ մարդու իրավուքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Կանադայի «Խորհրդարանական կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային ղեկավար Իվո Բալինովին և տեղական ծրագրերի համակարգող Հովհաննես Մարգարյանցին․ տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից։

Հանդիպման սկզբում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ողջունել է ՀՀ-ում ռեզիդենտ դեսպանով դեսպանություն բացելու Կանադայի պատրաստակամությունը, որը կնպաստի հայ-կանադական համագործակցության առավել խորացմանը, այդ թվում նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։

Զրույցի ընթացքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է հաստատության մանդատը, անդրադարձել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանն ուղղված Պաշտպանի, ինչպես նաև Պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով խորհրդի գործունեությանը, փաստահավաք ու մոնիթորինգային այցերի արդյունքում մշակվող առաջարկություններին, ինչպես նաև միջազգային մոնիթորինգային մարմինների հետ փոխգործակցությանը։

Իր խոսքում տիկին Գրիգորյանը ներկայացրել է նաև Խորհրդարանի հետ համագործակցության հիմնական ուղղությունները և շեշտել Խորհրդարանին ներկայացվող տարեկան ու արտահերթ զեկույցներում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության վիճակի բարելավմանն ուղղված առաջարկությունների իրականացման շուրջ համատեղ ջանքեր գործադրելու կարևորությունը։

«Խորհրդարանական կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային ղեկավար Իվո Բալինովը ներկայացրել է Հայաստանում կազմակերպության կողմից իրականացվող գործունեությունը՝ ուղղված ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ու տեխնիկական հագեցվածության ապահովմանը, այդ թվում նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի ֆիզիկական պայմանների ապահովմանը։

Պարոն Բալինովը իր խոսքում մատնանշել է Խորհրդարանի և մեդիայի միջև կայուն երկխոսության կարևորությունը և ներկայացրել այդ ուղղությամբ Կազմակերպության կողմից իրականացվող գործողությունների մանրամասները։ Պաշտպանը Զրուցակցին է ներկայացրել հարցի շուրջ հաստատության կողմից վերհանված խնդիրները։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակելու համագործակությունը նախանշված ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման միջոցով։