Աշակերտների միջազգային գնահատման «PISA» ծրագրի ստուգատեսին ընդառաջ անցկացվել են քննարկումներ

Լուրեր

10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) աշակերտների միջազգային գնահատման «PISA» ծրագրին մասնակցության նախապատրաստական աշխատանքների քննարկմանը, որը կազմակերպվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Ծրագրի մասնակցությանն ընդառաջ` կարողությունների զարգացման աջակցության նպատակով Հայաստանում է գտնվում Ավստրալիայի կրթական հետազոտությունների խորհրդի ներկայացուցիչ Էնդրյու Մաննոնին, որը հուլիսի 11-15-ն աշխատանքային հանդիպումներ և խորհրդատվական քննարկումներ է անցկացնում ծրագրում ներգրավված կառույցների հետ:

«Մենք արդեն մի քանի անգամ մասնակցել ենք կրթական ոլորտի միջազգային հետազոտություններ իրականացնող «TIMSS»-ի ստուգատեսին, որի ընթացքում գնահատվել են մեր աշակերտների բնագիտության և մաթեմատիկայի կարողությունները: Դա շատ կարևոր փորձառություն է մեր կրթական համակարգի համար, քանի որ հնարավորություն ենք ունենում վերլուծելու մեր կարողություններն ու կրթական մակարդակը, համադրելու տվյալներն այլ երկրների հետ, ի վերջո հասկանալու՝ ինչ առաջնահերթ խնդիրներ կան: Ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ այդ տվյալները բավարար չեն մեր համակարգի ամբողջական պատկերը ստանալու ու դինամիկան հասկանալու համար, ուստի որոշում է կայացվել մասնակցել նաև «PISA» միջազգային ստուգատեսին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ ներկա փուլում տվյալ ծրագրին մասնակցությունն առավել կարևոր է, քանի որ մեկնարկել է հանրակրթության պետական չափորոշիչների փոփոխման գործընթացը:

Էնդրյու Մաննոնին տեսապատկերների միջոցով ներկայացրել է ծրագրի մասնակցության պայմաններն ու առավելությունները՝ ընդգծելով, որ նպատակն է հետազոտել կրթական համակարգերն ամբողջ աշխարհում` թեստավորման միջոցով գնահատելով 15 տարե­կան աշակերտների կարողություններն ընթերցանության, մաթեմատիկայի և բնական գիտությունների ոլորտներում։

«Արդյունքները թույլ են տալիս գնահատել երկրի կրթական համակարգում իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը և բարելավել դրանք։ Երկրները կարող են օգտագործել տվյալներն իրենց բովանդակությունը վերլուծելու համար: Ծրագիրը կարևորվում է նաև այն տեսանկյունից, որ միջազգային մակարդակում վերջինիս արդյունքները երկրի կրթական համակարգի հավաստի, վստահելի և մյուս պետությունների հետ համադրելի ցուցանիշներ են։ Միջազգային շատ վարկանիշային համաթվերում (Մարդկային կապիտալի համաթիվը, Գլոբալ ինովացիոն համաթիվը, Գլոբալ տաղանդի մրցունակության համաթիվը և այլն) օգտագործվում են հենց «PISA»-ի տվյալները»,- ընդգծել է Էնդրյու Մաննոնին։

Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Արսեն Բաղդասարյանը բարձր է գնահատել «PISA» միջազգային ստուգատեսին ՀՀ-ի մասնակցությունը` նշելով, որ հանդիպումներն ու քննարկումները կարևոր են:

«Մենք մեր կրթական համակարգը ոչ միայն միջազգային փորձագետին ներկայացնելու, այլև Հայաստանի կրթական համակարգի ձեռքբերումները նաև ներքին հարթակներում պարբերաբար քննարկելու խնդիր ունենք»,- ասել է նա:

Արսեն Բաղդասարյանը ներկայացրել է նախորդ տարիների ստուգատեսների արդյունքները՝ ուղենշելով «PISA»-ին մասնակցության ակնկալիքները:

Ելույթների ընթացքում բանախոսները պատասխանել են նաև միջոցառման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնց շուրջ էլ ակտիվ քննարկումներ են ծավալվել:

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) և ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ անցկացված հանդիպման ընթացքում շահառուների լայն շրջանակի համար ներկայացվել են ծրագրի մանրամասները, ներկա են եղել ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, համակարգի կառույցների, ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի, միջազգային գործընկերների, ինչպես նաև դպրոցների ներկայացուցիչներ»,- ասված է հաղորդագրությունում։