Հայաստանի զիջումները Թուրքիային բացարձակապես միակողմանի են․ ԱԺԲ-ի հայտարարությունը

Լուրեր

16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
Բոլորը

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի Խորհուրդը հայտարարություն է տարածել, որը վերաբերում է հայ-թուրքական բանակցություններին և հարաբերությունների հնարավոր կարգավորմանը։ Հայտարարությունը՝ ստորև․

«Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է ճակատագրական ճամափաբաժանի առջև: Առաջիկա ամիսները, գուցեև շաբաթները, մեզ համար կարող են լինել մեծագույն և անդառնալի կորուստների ժամանակաշրջան:

Հայ-թուրքական, այսպես կոչված «խաղաղության դարաշրջանի» բանակցությունները մեր նորագույն պետականության ամենահանցագործ քաղաքական գործընթացն են: Անընդունելի է ոչ թե հռչակված նպատակը, այլ այն խաբկանքը, որն առկա է դրան տանող ուղու մեջ: Ավելի՛ն, գործընթացի զարգացման դեպքում մենք, ոչինչ չստանալով, ողջ ազգով կարող ենք հայտնվել պղծված անցյալի, պարապ ներկայի և անապագա հայրենիքի փաստի առջև:

Այդ առիթով մի քանի դիտողություն.

1. Թուրքիայի Հանրապետությունը de jure չի ճանաչել Հայաստանի Հանրապետությունը: Այսինքն, միջազգային իրավունքի տեսանկյունից, Թուրքիայի համար ԳՈՅՈԻԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ Հայաստանի Հանրապետություն իրավական սուբյեկտ:

2. Իրավական ճանաչում չկա, քանի որ Թուրքիան չի ուզում Հայաստանի վրա տարածել միջազգային իրավունքից բխող որոշակի պարտավորություններ: Եթե Թուրքիան իսկապես անկեղծ է Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իր ձգտման մեջ, առաջին հերթին պիտի de jure ճանաչում շնորհի Հայաստանի Հանրապետությանը, հաստատի դիվանագիտական հարաբերություններ, նոր միայն մտածի որևէ փաստաթուղթ ստորագրելու մասին:

3. Թուրքիայի նպատակը զանազան քաղաքական հայտարարությունների մեջ «Հայաստանի և Թուրքիայի սահման» կամ «հայ-թուրքական սահման» ձևակերպումների ամրագրումն է, որի միջոցով մոտ ապագայում օրինականացվելու է անօրինական, Հայաստանի Հանրապետության տարածքի զավթման հետևանքով առաջացած, այսպես կոչված «սահմանը»:

4. Թուրքերն այսօր Հայաստանի դավաճանական ղեկավարությունից կորզում են հայտարարություններ, հնարավոր է նաև փաստաթղթեր, որոնցով վաղը փորձ են անելու այդ ամենը ներկայացնել նախկին ՍՍՀՄ-Թուրքիա սահմանը որպես Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության սահման, և այդ սահմանի անուղղակի ճանաչում: Թուրքիայի այդ դիրքրոշումը կապ չունի այն իրողության հետ, որ Հայաստանի Հանրապետությունը երբևէ որևէ պահանջ չի ներկայացրել Թուրքիային:
Անկարան լավ է հասկանում, որ հայ-թուրքական de jure սահմանը չի որոշվել երկկողմ փաստաթղթով, հետևաբար չի կարող փոփոխության ենթարկվել երկկողմ փաստաթղթով:

Թուրքերը պարզապես ոչնչի դիմաց ուզում են Հայաստանից ստանալ հրաժարում սեփական իրավունքներից՝ վաղը դրանով երրորդ երկրներին լռեցնելու համար:
Միաժամանակ, իհարկե, Հայաստանի Հանրապետության` միջազգայնորեն ճանաչված իրավական սահմանները` Հայաստանի Հանրապետության իշխանության շնորհիվ` մեծապես նվազեցնելու և նոր սահմաններն օրինականացնելու առաջնային նպատակ են հետապնդում։

5. Այս բանակցություններով Թուրքիան Հայաստանի Հանրապետությունը դարձնում է դաշնակից՝ Հայաստանի Հանրապետության շահերի դեմ իր պայքարում: Այլ խոսքերով` Հայաստանը սիրով և կամովին գնում է ինքնասպանության։

6. Հայաստանի Հանրապետությունը ոչ de facto, ոչ էլ ,առավել ևս, de jure չի վերահսկում, այսպես կոչված, հայ-թուրքական սահմանը: Մի շարք հայ-ռուսական երկկողմ, ինչպես նաև ԵԱՏՄ որոշ բազմակողմ փաստաթղթերով, այն հանձնված է ոչ միայն ռուսական կողմի իբրև պաշտպանությանը, այլև` վերահսկմանը (контроль, control):
Այսինքն` առանց այդ փաստաթղթերի չեղարկման, կամ գոնե փոփոխության, Հայաստանը ԻՐԱՎՈՒՆՔ չունի որոշելու վերոհիշյալ «սահմանի» անցակետերի աշխատակարգը: Հետևաբար, եթե ՀՀ իշխանություններին այդքան հուզում է երրորդ երկրների քաղաքացիների շահերի պաշտպանությունը, որը բնավ Հայաստանի հարկատուների հաշվին ապրող պաշտոնյաների պարտականությունների մեջ չի մտնում, ներկայացնել որպես մեծ հաջողություն, ապա պետք է ստորագրվի եռակողմ, ընդամենը միջգերատեսչական աշխատանքային փաստաթուղթ՝ Հայաստանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների վարչության պետերի մակարդակով և սահմանը վերահսկող կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, որով առանց երբևէ հիշատակելու «հայ-թուրքական սահման» ձևակերպումը, կհստակեցվի Ախուրյան–Դողուկապի երկաթուղային և Մարգարա–Իգդիր ցամաքային անցակետերի աշխատակարգը:

Հայաստանի զիջումները Թուրքիային բացարձակապես միակողմանի են։

Ստանալիքը` փաստացիորեն ոչինչ, եթե անգամ Հայաստանը Թուրքիայի տարածքով ազատ բեռնափոխադրումների իրավունք ստանա: Միաժամանակ Հայաստանի զիջումներն ու պատմական աննախադեպ կորուստները անշրջելի են, իսկ իբրև թե ձեռքբերելիքը` շրջելի:

Թուրքիան ցանկացած ժամանակ, որևէ պատրվակով, կարող է կրկին փակել անցակետերը կամ այնպիսի կարգ սահմանել, որը փակին հավասար կլինի: Սակայն Հայաստանի կողմից սեփական տարածքից իրավականորեն հրաժարումը առհավետ փաստ կմնա։

 

Այս գործընթացից շահում են Թուրքիան, Ռուսաստանը և Ադրբեջանը: Կորցնում են Հայաստանը, Վրաստանը, Իրանը և Հնդկաստանը:

 

Դավիթ Անհաղթը ժամանակին մեկ այլ սահմանի մասին ասել է. «Ինչպե՞ս կարող է գիտելիքը սահման ունենալ, երբ տգիտությունն անսահման է»: