ԵՄ ու ՌԴ միջև Կալինինգրադի մարզ բեռների տրանզիտի վերաբերյալ պայմանավորվածությո՞ւն է ձեռք բերվել ․ Եվրահանձնաժողովը մանրամասներ է ներկայացրել

Լուրեր

11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
Բոլորը

Եվրամիությունը և Ռուսաստանը պայմանավորվել են ապրանքների տարանցման շուրջ Կալինինգրադի մարզ, համապատասխան փաստաթուղթը Բրյուսելը ներկայացրել է հուլիսի սկզբին, գրում է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով ռուսական բարձրաստիճան աղբյուրները։

«Այդ փաստաթղթում ասվում է, որ անհնար է սահմանափակել ապրանքների տեղաշարժը Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների միջև, այսինքն՝ բոլոր ապրանքները, որոնք տարվում են Կալինինգրադի մարզ, որպես բացառություն կհանվեն պատժամիջոցային ցուցակներից։ Մենք խոսում ենք  ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային տարանցման մասին»,- ասել է աղբյուրը։

Նրա խոսքով, ԵՄ-ի և Լիտվայի միջև վերջնական փաստաթղթի շուրջ համաձայնեցումը շարունակվում է արդեն «մի քանի շաբաթ», սակայն Վիլնյուսը «չի ցանկանում համաձայնվել փոխզիջման»։

«Իզվեստիա»-ի մեկ այլ բարձրաստիճան աղբյուր էլ նշել է, որ «Կալինինգրադյան բացառությունները» նախատեսվում է որպես առանձին կետ ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթում, որը ԵՄ-ն պատրաստվում է ընդունել հուլիսին։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին Լիտվան արգելափակել է երկաթուղով իր տարածքով բեռների տարանցումը ՌԴ Կալինինգրադի մարզ։

Եվրահանձնաժողովն իր հերթին այսօր ներկայացրել է դեպի Կալինինգրադ տարանցման հետ կապված իրավիճակի համապատասխան բացատրությունները։ Ըստ այդմ, ԵՄ պատժամիջոցները ենթադրում են պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների միայն ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրման արգելք։ Միաժամանակ երկաթուղային փոխադրումները թույլատրվում են՝ ենթարկվելով անհրաժեշտ հսկողության, գրում է korrespondent-ը։

Նշվում է, որ փաստաթուղթը հաստատում է, որ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների տարանցումը ավտոմոբիլային ճանապարհով ռուս օպերատորների միջոցով չի թույլատրվում ԵՄ-ի կողմից կիրառված միջոցառումների համաձայն։ Երկաթուղային տրանսպորտի համար նման արգելք չկա՝ չհակասելով անդամ պետությունների՝ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու պարտավորությանը:

Տաթև Ֆռանգյան