Կարգապահական տույժերից մինչև գործունեության կասեցում. ՀՀ ԱՆ-ն՝ ծառայողական քննությունների արդյունքների մասին

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության աշխատանքային խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Սուչյանի գլխավորությամբ, հավաքագրելով քաղաքացիների բողոքները, ինչպես նաև վեր հանելով այլ թերացումները, հետևողականորեն շարունակում է կարգապահական վարույթների շրջանակում նախատեսված միջոցներով պայքարել նախարարության ստորաբաժանումներում հայտնաբերվող անբարեխիղճ ծառայողների և արատավոր երևույթների դեմ․ տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։

«9 նոտարների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների արդյունքում կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ՝ նախազգուշացում, նկատողություն, խիստ նկատողություն և գործունեության կասեցում՝ մեկ ամիս ժամկետով։ 1 նոտար կարգապահական վարույթի շրջանակներում ներկայացված դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։

1 կարգապահական վարույթ է իրականացվել սնանկության գործերով կառավարչի նկատմամբ, որի արդյունքում կիրառվել է կարգապահական պատասխանատվության միջոց՝ նկատողություն։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում՝ վարչության գործունեության տարեկան ծրագրով իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով, տրված ցուցումների հիման վրա նշանակված կարգապահական վարույթների արդյունքներով՝ 7 հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ նախազգուշացում, 2 մասով վարույթի նյութերն ընդունվել են ի գիտություն, իսկ 1 հարկադիր կատարող կարգապահական վարույթի շրջանակներում իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։

Դիմում-բողոքների ուսումնասիրության շրջանակներում տրված ցուցումների հիման վրա նշանակված թվով 2 ծառայողական քննության արդյունքում՝ 3 հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ 2 նախազգուշացում և 1 նկատողություն:

Արդարադատության նախարարության համակարգման ոլորտում գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունում իրականացված ներքին աուդիտի արդյունքների ամփոփման հիման վրա կազմակերպության ղեկավարի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ նկատողություն։

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործընթացների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների արդյունքներով՝ 2 դեպքում կիրառվել է կարգապահական տույժ՝ նկատողություն, 1 դեպքով ծառայողական քննության ընթացքում աշխատակիցն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գործունեության վերաբերյալ ներկայացված դիմում-բողոքներից 2-ը բավարարվել են մասնակի և հարուցված վարչական վարույթների արդյունքում՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության համապատասխան ակտերը վերացվել են։

Ընդդեմ Արդարադատության նախարարության ներկայացված 6 դատական գործերով իրականացվել է դատական ներկայացուցչություն»,- ասված է հաղորդագրությունում։