Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցից մանրամասներ է ներկայացնում Արմեն Գրիգորյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ ԱԽ Արմեն Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցից։

«Հայաստանը շարունակում է աշխատել, որպեսզի հնարավոր լինի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օրակարգը հնարավորինս արագ առաջ տանել»,- Հանրային հեռուստաընկերության եթերում նշեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք այս գործընթացը փակուղում չէ՝ հաշվի առնելով, որ Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ նախատեսված վերջին հանդիպումը չեղարկվել է։

«Ես այն չէի որակի փակուղի, որովհետև նախ՝ դելիմիտացիայի մասով առաջին հանդիպումը սահմանին տեղի է ունեցել փոխվարչապետերի մակարդակով, և երկու կողմերն էլ դրական են գնահատել այդ հանդիպումը։ Մյուս հանդիպումը գիտեք, որ պետք է տեղի ունենա Մոսկվայում, իսկ հաջորդը՝ Բրյուսելում։ Հույս ունենք, որ հնարավորինս շուտ համաձայնության կգան, և այդ հանդիպումը տեղի կունենա։ Տեղյակ եք նաև, որ վերջերս Պետերբուրգում ապաշրջափակման թեմայով փոխվարչապետերը հանդիպել են, և ընդհանուր առմամբ դիրքորոշումները հնարավորինս փորձել են մոտեցնել։ Կարծում եմ՝ այս առումով ևս դրական ազդակ ունենք, և հնարավորություն կա առաջ շարժվելու»,- նշեց Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Նա հույս հայտնեց, որ առաջիկայում հնարավոր կլինի իր և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։ «Քննարկում ենք, որպեսզի հանդիպում լինի, նաև այլ ուղղություններով քննարկումներ են ընթանում։ Հույս ունենանք, որ նաև մոտակա շրջանում խաղաղության պայմանագրի առարկայական հանդիպումներ կլինեն, և մենք կկարողանանք առաջ շարժվել, արտգործնախարարություններն այս ուղղությամբ աշխատում են, հույս ունենանք, որ նույնիսկ մոտ շրջանում այդպիսի առաջընթաց կունենանք։

Գրիգորյանը նաև հավելեց, որ Հայաստանը պատրաստ է բանակցություններին, և Ադրբեջանի կողմից նման քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր կլինի ավելի արագ առաջ շարժվել։

Մանրամասները՝ տեսանյութում։