Սյունիքի մարզում կբացվեն ՔՈԱՖ սմարթ կենտրոններ

Լուրեր

10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Արթուր Մարտիրոսյանը հանդիպել են «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ), Հայաստանում ԵՄ պատվիրակության, Եվրոպական ներդրումային բանկի և «ԱյԴի» բանկի ներկայացուցիչների հետ․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Սյունիքի մարզում երկու ՔՈԱՖ սմարթ կենտրոնների բացման, ինչպես նաև ՔՈԱՖ-ի կրթական մոդելն այդ մարզում կիրառելու հարցերը:

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման փորձնական ծրագիրը: Ծրագիրը, որը համակարգում է ԿԳՄՍՆ-ն, իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Քաղաքաշինական կոմիտեի և Սյունիքի մարզպետարանի հետ սերտ համագործակցությամբ։

Փոխնախարարի խոսքով՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է ունենալ երկու ՔՈԱՖ սմարթ կենտրոններ՝ Կապան և Գորիս համայնքներում: ՔՈԱՖ-ի աջակցությունը կլինի հետևյալ ուղղություններով՝ տրանսպորտային ծառայությունների մատուցման միասնական լուծումներ՝ ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությունը համատեղելու և հասանելի դարձնելու համար, մասնավորապես՝ ուսումնական հաստատությունից ոչ ֆորմալ կրթություն իրականացնող ուսումնական կենտրոն սովորողների տեղափոխման համար: Եվ երկրորդ՝ հանրակրթության նոր չափորոշիչների ներդրման աշխատանքներ՝ Սյունիքի մարզի գյուղական համայնքների ուսումնական հաստատություններում անգլերենի և ԲՏՃՄ առարկաների դասավանդման բարելավման ուղղությամբ՝ ներառյալ ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումները:

ՔՈԱՖ-ի ներկայացուցչի խոսքով՝ այս ընթացքում Սյունիքի մարզում իրականացվել է գնահատման գործընթաց՝ առկա մարտահրավերները և խնդիրներն արձանագրելու տեսանկյունից: Նա գոհունակությամբ փաստել է՝ առկա է բավականին լավ առաջընթաց և արդյունավետ համագործակցություն ծրագրի մասնակիցների միջև:

Ժաննա Անդրեասյանը ևս շեշտել է, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, և ԿԳՄՍ նախարարությունն անելու է հնարավորը՝ աջակցելու գործընթացին: Նրա խոսքով՝ առաջիկա տարիների համար կրթության ռազմավարության գերակայություններից է ողջ հանրապետությունում ունենալ որակյալ և հասանելի կրթություն՝ անկախ բնակավայրից, և դա ոչ միայն շենքային պայմաններն են, այլ նաև՝ կրթության բովանդակությունը: Այս համատեքստում փոխնախարարը մատնանշել է ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության հարցը՝ ընդգծելով, որ այս երկու բաղադրիչները պետք է լինեն իրար համահունչ և փոխլրացնող, ինչպես նաև հասանելի բոլոր երեխաների համար: Նրա խոսքով՝ այս ուղղությամբ Սյունիքում իրականացվող փորձնական ծրագիրը հաջողելու դեպքում այն կտարածվի ողջ հանրապետությունում: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ այս առումով վառ օրինակ է ՔՈԱՖ-ի սմարթ կենտրոնի գործունեությունը, այդ թվում՝ անգլերենի ուսուցման և դասավանդման փորձի տեսանկյունից: «Ֆորմալ կրթության ծրագիրը, միանալով ոչ ֆորմալ կրթության այս միջավայրին, մի ամբողջ էկոհամակարգ կձևավորի և թույլ կտա, որ ունենանք որակյալ կրթություն»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հույս հայտնելով, որ Սյունիքի մարզում ևս այս մոդելը հաջողությամբ կիրականացվի, այդ թվում՝ ուսուցիչների վերապատրաստաման մասով:

Փոխնախարարը նաև ներկայացրել է Կապան խոշորացված համայնքում իրականացվող ծրագրի շրջանակում աշակերտների և ուսուցիչների համար տրանսպորտային ծառայությունների մատուցման միասնական լուծումներ գտնելու հարցը: «Այսինքն՝ առկա է համակարգված մոտեցում՝ ժամանակակից ենթակառուցվածքներ, տրանսպորտային ծառայություններ, միջհամայնքային ճանապարհների վերանորոգում, կրթության բովանդակություն, ուսուցիչների վերապատրաստում, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության զուգահեռ կազմակերպում»,- շեշտել է փոխնախարարը և հավելել, որ ներկայում ծրագրի շրջանակում իրականացվում է կարիքների քարտեզագրում և գնահատում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ծրագրի այլ մանրամասներ»,- ասված է հաղորդագրությունում։