Ուկրաինան արդեն ինը HIMARS և նմանատիպ համակարգեր է ստացել ԱՄՆ-ից ու դաշնակիցներից

Լուրեր

10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
Բոլորը

Ուկրաինան ԱՄՆ-ից ու դաշնակիցներից արդեն ստացել է ինը HIMARS հրթիռային և նմանատիպ համակարգեր, սակայն լուրջ հակահարձակման համար անհրաժեշտ են ևս մեկ տասնյակ նմանատիպ համակարգեր։ Այս մասին The Wall Street Journal-ի հետ զրույցում ասել է Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը, գրում է liga.net-ը։

Նրա խոսքով՝ HIMARS-ի ժամանումը Ուկրաինային թույլ է տվել հարվածներ հասցնել ռազմաճակատից այն կողմ գտնվող ռուսական թիրախներին, որոնք նախկինում դուրս էին ուկրաինական զենքերի խոցելիությունից։

Դանիլովը նշել է, որ Ուկրաինայում «մահացու ելքով» արդեն գործում են ինը HIMARS և նմանատիպ հրթիռային համակարգեր, իսկ ռուսներն «անպաշտպան են դրանց դեմ և խիստ անհանգստացած»։ Պաշտոնյան նաև ընդգծել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են տասնյակ նման կայանքներ՝ հարձակում սկսելու համար, իսկ հիմա դեռ Ուկրաինան վարում է պաշտպանական պատերազմ։

Հիշեցնենք՝ ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ռուսական զորքերը ոչնչացրել են երկու HIMARS համակարգեր։

Էմմա Չոբանյան