Հետո Սերժ Սարգսյանի մասին կհիշենք. Շուշան Պետրոսյանի ուշագրավ պահվածքը ՀՀԿ խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Այսօր ՀՀԿ խորհրդի նիստից հետո Հանրապետական խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ պատկերացնո՞ւմ է արդյոք իրեն որպես ընդդիմադիր պատգամավոր, երգչուհին վստահեցրեց, որ այո՛: Շուշան Պետրոսյանը ուշագրավ պահվածք դրսևորեց, երբ նրանից հետաքրքրվեցինք, թե ինչ հարցեր են քննարկվել խորհրդի նիստում:

«Այ որ դառնայիք հանրապետական, դուք էլ կիմանայիք»,- ի պատասխան հնչած հարցին՝ ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Factor.am-ի հարցին՝ կշարունակի արդյոք համագործակցել ՊՆ նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանի հետ, Պետրոսյանը վստահեցրեց, որ այո: Մեր հաջորդ հարցին՝ այժմ էլ է համարո՞ւմ Սերժ Սարգսյանին անփոխարինելի, Շուշան Պետրոսյանն ասաց. «Ինքն ինձ համար բացառիկ քաղաքական գործիչ է, կարող է պատասխանս ձեզ համար սուբյեկտիվ հնչի, բայց ինքն ինձ համար իսկապես բացառիկ քաղաքական գործիչ է: Ուրախ եմ, որ ինքը եղել է պատմության մեջ, հետո իր մասին կհիշենք»:

Մանրամասները՝ տեսանյութում: