Տարկետման նոր հնարավորություն կստեղծվի զորակոչի տարիքի տղաների համար․Դումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 16:58
ՆԳՆ պարեկային ծառայության պաշտոնյան կալանավորվել է, էկոպարեկային ծառայության Սևանի տեղամասի պետի պաշտոնավարումը՝ կասեցվել
06.08.2026 | 16:51
Ո՞ր ավտոբուսների և տրոլեյբուսի երթուղիներն են ժամանակավորապես փոխվելու
06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը միաձայն ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունը` որի համաձայն` կրթական տարկետում  ունեցող ուսանողների զորակոչի տարիքը մեկ տարով կհետաձգվի:  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ասաց, որ դեռևս խորհրդային շրջանից  զորակոչի ենթակա էին 18-ը լրացած և մինչև 27 տարեկան արական սեռի քաղաքացիները:

«Կրթական տարկետում ստացած մեր ուսանողները վերջին տարիներին լրջագույն խնդրի հետ էին առնչվում: Խորհրդային տարիներին դպրոցը տասը տարի էր և աշակերտները  17 տարեկանում ավարտում էին,  հիմա 12-ամյա է և ստացվում է, որ  ասպիրանտը իր երրորդ տարվա ուսուցման շրջանում զորակոչվում է բանակ:

Մենք առաջարկում ենք նշված կրթական տարկետում  ունեցող ուսանողների զորակոչի տարիքը մեկ տարով հետաձգել` մինչև 28 տարեկան, և ուսանողը հանգիստ իր ասպիրանտուրան ավարտի և պաշտպանի թեկնածուական թեզը»,- ասաց Դումանյանը՝ հավելելով, որ  նախագիծը լայն հանրային քննարկում է անցել:

«Հաջորդիվ կառավարությունը կհատկացնի համապատասխան տեղեր` համապատասխան թվաքանակով և մասնագիտություններով: Պետությունը, ներդրում անելով, կակնկալի նաև համապատասխան ծառայությունների մատուցում»,-ասաց  նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ հաջորդ տարվանից յուրաքանչյուր տարի կառավարությունը որոշակի բուհերին, որոշակի մասնագիտություններով կտրամադրի  տարկետման հնարավորություն ընձեռող տեղեր` կախված կառավարության առաջնահերթություններից:

«Կառավարությունը իր որոշումներով հնարավորություններ կունենա որոշակի պայմաններ առաջարկել այս տեղերում ընդունելության հավակնող դիմորդների համար»,- նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: