Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի ներկայացուցչի հետ

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի (UN Women) ներկայացուցիչ Կաորի Իսիկավայի հետ․ տեղեկացնում են գերատեսչությունից։

«Կողմերն անդրադարձել են նախարար Նարեկ Մկրտչյանի՝ Նյու-Յորք կատարած այցի շրջանակում կազմակերպության գործադիր տնօրենի տեղակալ, կազմակերպության գլխավոր քարտուղարի օգնական Օսա Ռեգների հետ հանդիպման ընթացքում քննարկված UN Women-ի Հայաստանում ներգրավվածությունը մեծացնելու և համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությանը։ Քննարկվել են նաև «Կանանց տնտեսական զորեղացում Հարավային Կովկասում» (WEESC) տարածաշրջանային ծրագրի շրջանակում Հայաստանում կանանց զբաղվածության ապահովման տեխնիկական աջակցության հնարավորություններին վերաբերող մի շարք հարցեր։ Կարևորվել է գենդերային ազդեցության գնահատման (GIA) ու գենդերային ինտեգրման կարողությունների զարգացման մոդուլների հարմարեցման ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացումը։

Բարձր գնահատելով կառույցի գործունեությունը տարբեր երկրներում կանանց զորեղացման և գենդերային հավասարության ապահովման գործում՝ նախարար Նարեկ Մկրտչյանը շեշտել է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց իրավունքների ու հնարավորությունների իրացման ուղղությամբ համատեղ ծրագրերի դերը։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է կանանց աքսելերատոր ծրագրի կարևորությունը՝ կանանց ձեռներեցությունը խթանելու, մասնագիտական հմտությունները զարգացնելու, միջին և փոքր բիզնեսներին աջակցելու տեսանկյունից։ Կանանց և աղջիկների կարողությունների զարգացման, նրանց հնարավորությունների բացահայտման և օգտագործման գործում նախարարը շեշտել է նաև գենդերազգայուն տվյալների հավաքագրման արդյունավետ մեխանիզմների անհրաժեշտությունը։

«Քաջատեղյակ ենք ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի կողմից Հարավային կովկասում իրականացվող ծրագրերին, որոնք կարևոր ազդեցություն ունեն ոլորտի համար։ Որպես գենդերային քաղաքականությունը մշակող հիմնական պետական գերատեսչություն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարևորում է կանանց տնտեսական զորեղացումը և պատրաստ է ավելի սերտ համագործակցության»,- նշել է նախարարը։

Կաորի Իսիկավան ևս բարձր է գնահատել ԱՍՀՆ հետ համագործակցության, մասնավորապես՝ կանանց և աղջիկների հզորացմանն ուղղված համատեղ միջոցառումների իրականացումը․ «Կարևորում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դերը՝ կանանց աքսելերատոր ծրագրի իրականացման գործում։ Տարիներ առաջ մեր կազմակերպությունը փոքր դրամաշնորհներ էր տալիս կանանց, և դրանք ուղղված էին փոքր ու ավանդական ոլորտներին։ Բայց հիմա ուրախալի է տեսնել կանանց հզորացումն ու զորեղացումը, ինչպես նաև նրանց ակտիվությունը ձեր երկրում»։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև երկկողմ պատրաստակամությունը՝ համագործակցության ընդլայնմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրականացման համար»,- ասված է հաղորդագրությունում։