Բաքուն շարունակում է ընդդիմադիրների որսը․ Ֆրանսիայում հարձակում է իրականացվել Ալիևի ռեժիմի ևս մեկ քննադատի նկատմամբ

Լուրեր

14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են թիրախավորել երկրից դուրս գտնվող այլախոհներին ու նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի քննադատներին։ Մասնավորապես, հարձակման նման դեպք է տեղի ունեցել ֆրանսիական Մուլյուզ քաղաքում։ Թուրան գործակալության փոխանցմամբ՝ հարձակման է ենթարկվել ադրբեջանցի քաղաքական էմիգրանտ Վիդադի Իսկենդերլին, որը հայտնի է սոցցանցերում Ադրբեջանի իշխանությունների հասցեին սուր քննադատությամբ։

«Կեսգիշերին մոտ, երբ ես մտնում էի իմ գրասենյակ, մի քանի հոգի հարձակվեցին ինձ վրա։ Նրանք կոտրել են գրասենյակի պատուհանները։ Ինձ թվաց, որ արաբական ծագում ունեին։ Նրանց ձեռքին կար հրազեն և դանակ։ Ինձ մեջքից հարվածեցին դանակով և կտրեցին ձեռքս»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Իսկենդերլին։

Նա սոցցանցում ուղիղ եթեր դուրս գալով՝ ցուցադրել է իր վերքերը և դիմել ոստիկանություն։ Իսկենդերլիի խոսքով՝ ինքը ճանաչել է հարձակվողներից մեկին և կարծում է, որ հարձակման հետևում կանգնած են Ադրբեջանի իշխանությունները։

«Azerbaijan-Saata» ինտերնետային ռեսուրսի խմբագիր Գանիմաթ Զահիդովն էլ  հայտնել է, որ ֆրանսիական ոստիկանությունը փաստի առթիվ քրեական գործ է հարուցել։

«Հարձակվողները կրակ են բացել Իսկենդերլիի բնակարանի վրա։ Ոստիկանները հայտնաբերել են պարկուճը։ Իսկենդերլին, պաշտպանվելով, դանակով վիրավորել է մի քանի հարձակվողների»,- ասել է Զախիդովը։

Հավելենք, որ Իսկենդերլին Ադրբեջանում ենթարկվել է վարչական և քրեական ձերբակալությունների։ 2011 թվականին նա դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման՝ 2010 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրական հանձնաժողովների աշխատանքին միջամտելու մեղադրանքով։

Ինքը՝ Իսկդենդերլին հայտարարել է, որ լինելով պատգամավորի թեկնածու՝ բացահայտել է իր շրջանի ընտրական կեղծիքները։ Կալանավորումից հետո նա ճանաչվել է քաղբանտարկյալ։ 2015 թվականին նա արտագաղթել է Ֆրանսիա։

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին էլ երրորդ մահափորձն է իրականացվել Ֆրանսիայում բնակվող Ալիևի ռեժիմի քննադատ ընդդիմադիր բլոգեր Մուհամմադ Միրզալիի նկատմամբ։ Անժե քաղաքից ոչ հեռու ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել էր երկու մարդու։ Նրանք կասկածվում են ադրբեջանցի բլոգերի սպանության փորձի մեջ։ Միրզալիի դեմ արդեն երկու մահափորձ եղել է։ 2021թ․ մարտին Նանտի կենտրոնում մի խումբ տղամարդիկ հարձակվել ու դանակով հարվածներ էին հասցրել՝ փորձելով անգամ կտրել նրա լեզուն։ Ապրիլի վերջին հարձակման համար դատապարտվել է չորս տղամարդ, որոնցից երեքը՝ ադրբեջանցի։

Էմմա Չոբանյան