Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված խուլիգանություն կատարելու գործով 2 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

26.03.2026 | 13:29
«Ռեալը» մտադիր չէ պայմանագիր կնքել Ռոնալդուի որդու հետ
26.03.2026 | 13:20
«Չուկ-չակ-չարակ-չակ» հեռացող գնացքը ձեզ է սպասում, պատասխան եք տալու․ Կյուրեղյանը՝ ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 13:16
Չի եղել, որ առանց Ղարաբաղի ներկայացուցիչների հետ խորհրդակցության որոշում կայացնեմ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 13:12
«Հայֆիլմ»-ը կվերագործարկվի․ ԿԳՄՍՆ ձեռք կբերի կինոստուդիայի բաժնետոմսերը
26.03.2026 | 13:07
Սպասվող տեղումներով պայմանավորված հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում
26.03.2026 | 13:03
ԱՄՆ-ն Իրանի ԱԳ նախարարին և խորհրդարանի խոսնակին ժամանակավորապես հանել է իր թիրախների ցուցակից, որ կարողանան մասնակցել բանակցություններին. WSJ
26.03.2026 | 13:02
60 մլն ԱՄՆ դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը
26.03.2026 | 12:58
Եկել, պահանջում էին սահմանը բացել․ զգուշացրել եմ՝ դուրս եկաք, վերադարձի հնարավորություն չի լինելու․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 12:55
Առուշ Առուշանյանին ազգի դավաճան էիք սարքել, ինչ ա՝ վարչապետի հետ Գորիսի փողոցներով էր շրջում․ Թունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 12:55
Էդգար Սևիկյանը հստակություն չունի ապագայի վերաբերյալ
26.03.2026 | 12:44
Ստամբուլում թուրքական նավթային լցանավն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել
26.03.2026 | 12:35
ՀԷՑ-ը դարձել է ՔՊ նախընտրական շտաբ․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.03.2026 | 12:27
Արաղչին շնորհակալություն է հայտնել Հայաստանին ու Իրանի մի քանի այլ հարևանների
26.03.2026 | 12:19
Ստալինյան հայրենասիրությունը սպառնալիք է ՀՀ-ի անվտանգությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է «Անտարես» հրատարակչության տնօրենի նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված, ինչպես նաև որպես զենք օգտագործվող առարկայի կիրառմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով երկու մեղադրյալի մասով նախաքննությունը, տեղեկանում ենք ՔԿ մամուլի հաղորդագրությունից։

«Նախաքննության ընթացքում պարզվել էին դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երկուսի ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչներ Ա.Խ.-ն և Ա.Ա.-ն: Իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում անհատականացվել էին նշված անձանց գործողությունները, որոնց տրվել են համարժեք քրեաիրավական գնահատականներ:

Ավելի վաղ նրանցից մեկին՝ Ա.Խ.-ին, մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, և որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը, Ա.Ա.-ն ներգրավվել էր որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

Օրեր առաջ վերջինս հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննական մարմնի որոշմամբ՝ Ա.Խ.-ի և Ա.Ա.-ի մասն առանձնացվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Հիշեցնենք, որ 2022թ. ապրիլի 27-ին՝ ժամը՝ 20:50-ից մինչև 21:05-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Լեո-Պարոնյան ընկած հատվածում բողոքի ակցիա իրականացնող և երթով քայլող անձանցից մի քանիսը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, անտեսելով պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու՝ ոստիկանության ծառայողների կողմից ներկայացված օրինական պահանջները, բռնություն էին գործադրել նշված տարածքում գտնվող «Անտարես» հրատարակչության տնօրենի նկատմամբ, հայհոյել, վերջինիս հարվածել են շշերով՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Միջադեպին մասնակից հնարավոր այլ անձանց մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին»,- ասվում է հաղորդագրությունում։