Պետական աջակցություն եկամտային հարկի 50 տոկոսի չափով

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

ՀՀ կառավարությունը 2022 թվականի մարտի 24-ի թիվ 399-Լ որոշմամբ սահմանել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին պետական աջակցություն տրամադրելու կարգը․ տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից։

«Նոր աշխատողները պետք է 2022 թվականի մարտ ամսվան նախորդած 6-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային և աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողներ հանդիսացած չլինեն:

Այն առևտրային կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք կներգրավեն 10 նոր աշխատող՝ կստանան պետական աջակցություն՝ նոր աշխատողների մասով վճարված եկամտային հարկի 50 տոկոսի չափով:

Պետական աջակցությունը շահառուներին կարող է հաշվարկվել և տրամադրվել 2022 թվականի մարտ ամսվա և դրան հաջորդող տասնմեկ ամիսների համար։

Պետական աջակցություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանված է վերոնշյալ որոշման 8-րդ կետով, իսկ ձևանմուշները հասանելի են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պաշտոնական կայքում՝ https://bit.ly/3Q2iQop։

Պետական աջակցություն ստանալու դիմումի ներկայացման վերջնաժամկետը 2023 թվականի մայիսի 1-ն է»,- ասված է հաղորդագրությունում։