Շանտաժն է Ալիևի գործիքը․ Ադրբեջանից դուրս ԼՂ-ի կարգավիճակ է ենթադրելու իրավունքների և անվտանգության հստակեցումը․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 12:57
«Յաբլոկո»-ն պարտվեց․ ՌԴ ԿԸՀ-ն կուսակցությանը հանել է Դումայի ընտրությունների քվեաթերթիկից
18.08.2026 | 12:56
Դալար գյուղում չրերի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով
18.08.2026 | 12:48
Արաղչին և Ֆիդանը հեռախոսազրույցում տարածաշրջանային հարցեր են քննարկել
18.08.2026 | 12:42
Ըստ ՆԳ փոխնախարարի՝ վերջին 2,5 տարում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը նվազել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:34
Ովքեր են ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամների ՔՊ-ական թեկնածուները
18.08.2026 | 12:26
ՖԻՖԱ-ի տնօրեններից մեկը հեռացվել է Ինֆանտինոյին քննադատելու պատճառով
18.08.2026 | 12:22
ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ իրենց սեռական կողմնորոշումից, պատրա՞ստ եք պաշտպանել․ հարց Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:10
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ԱԹՍ-ների պատճառով // ՀՀ-Հնդկաստան հուշագիր է ստորագրվել․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 12:02
Թրամփն Օմանին ռմբակոծությամբ է սպառնացել
18.08.2026 | 11:58
Լիլիթ Մինասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:53
Երևանի Գայի պողոտայում բախվել է 3 ավտոմեքենա․ կա 3 տուժած
18.08.2026 | 11:45
Բեն Լադենին պատրաստվո՞ւմ եք «արդար» անվանել, «անմեղ նահատակ»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:44
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:36
Խարկովում հրթիռային հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել
18.08.2026 | 11:33
COP17-ի օրերին Երևանի դպրոցներում մեկ շաբաթ դասեր չեն անցկացվի
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը, քննադատելով և կասկածի տակ դնելով Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի վարած բանակցություններով Արցախին անկախություն բերելու մարտավարությունը, առաջարկում է ապագայում ելնել հետևյալից՝ բանակցել նախ Արցախի հայ բնակչության անվտանգության և իրավունքների հարցերի մասին, որից կբխի կարգավիճակը։ Այստեղ հայկական կողմի շեշտադրումն այն է, որ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների ծավալն ու բնույթը դրվի բանակցային սեղանին, որից բխի կարգավիճակ։ Ի՞նչ հնարավորություն կամ ռիսկ կա այստեղ։ Քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը Factor TV-ի հարցազրույցում ասում է, որ եթե արցախցիների իրավունքները չիրականացվեն, դա ենթադրում է նաև ինքնորոշում։

«Եթե այդ բանակցությունները բերեն ինչ-որ միջազգային ֆորմատի, որտեղ այդ պայմանավորվածությունների իրականացումը հսկվելու է, լինելու է Արցախում ժամանակավոր կարգավիճակ՝ Ադրբեջանի հսկողությունից դուրս, իհարկե, եթե հիմա Ադրբեջանի վարչակարգը պահպանվի, դա անխուսափելի ենթադրում է Ադրբեջանի անհամաձայնությունն այդ իրավիճակի հետ։ Նա փորձելու է գնալ շանտաժի, և արդյունքում դա կարող է բերել նաև անկախության։ Որովհետև եթե Ադրբեջանը պատրաստ չէ այդ ֆորմատով բանակցել Արցախի հայության հետ, իսկ Ադրբեջանը դրան պատրաստ չի, և քանի որ ուժային շանտաժն Ադրբեջանի բնական գործիքն է, պատրաստ չեն այլ գործիքակազմով գործել Արցախի հայության հետ, որոնց նկատմամբ իրենք ատելության քարոզչություն են տանում, դա առաջացնելու է նոր խնդիրներ։ Նրանք պատրաստ չեն քննել այն միջադեպերը, որ կարող են առաջանալ ադրբեջանցիների և Արցախի հայերի միջև։ Եվ եթե միջազգային ֆորմատով լինի կարգավիճակի, իրավունքների հստակեցումը և այլն, դա անխուսափելիորեն հետագայում ենթադրելու է Ադրբեջանից դուրս կարգավիճակ»,- պնդում է Սամվել Մելիքսեթյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան