Թուրքիայում 16 քուրդ լրագրող է կալանավորվել «ահաբեկչության մեղադրանքով»

Լուրեր

28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
28.07.2026 | 17:08
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը
28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
28.07.2026 | 16:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Իտալիայի հավաքականը
28.07.2026 | 16:33
Իրանը հրապարակավ մահապատժի է ենթարկել երկու ցուցարարների
28.07.2026 | 16:25
Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքում․ Ազիզյան
28.07.2026 | 16:13
Հայաստանում ռուսների կողմից բնակարանների պահանջարկն աճել է․ ԶԼՄ-ներ
28.07.2026 | 16:04
Օգոստոսի 1-ից ՍԱՏՄ-ն կստուգի սննդի առաքիչների բժշկական գրքույկները
28.07.2026 | 15:51
Երևանում ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության համար հետախուզվողը
28.07.2026 | 15:39
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցը կսպասարկվի 87 նոր տրանսպորտային միջոցով
28.07.2026 | 15:28
«Հայփոստ»-ի շենքի քանդման նախապատրաստական աշխատանքներն սկսվել են․ Factor TV-ն ավելի վաղ ուսումնասիրել էր ծրագրի ռիսկերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:20
«Ոչ ոք ինձ չի ասում՝ ինչ պետք է վաճառենք»․ Թրամփը՝ Թուրքիային F-35-ների վաճառքին Նեթանյահուի դեմ հանդես գալու մասին
28.07.2026 | 15:15
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը երեք տպավորիչ հաղթանակով կիսաեզրափակիչ դուրս եկավ Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:10
Թուրքիան նորոգում է Գյումրի տանող երկաթուղային հատվածը // Կամո Արեյանի գործը դատարանում է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Թուրքական դատարանը հունիսի 16-ին որոշում է կայացրել կալանավորել 16 քուրդ լրագրողների, որոնք այն 22 անձանցից էին, որ ձերբակալվել են «ահաբեկչության մեղադրանքով» անցած շաբաթ հարավարևելյան քրդաբնակ Դիարբեքիր նահանգում զանգվածային գործողության ընթացքում, գրում է Duvar-ը։

Լրագրողները կալանքի տակ էին հունիսի 8-ից: Լրատվամիջոցների և իրավունքի ուսումնասիրությունների ասոցիացիան (MLSA) հայտնել է, որ 22 ձերբակալվածներից 16-ը կալանավորվել են դատարանի որոշմամբ, իսկ չորս լրագրող և երկու լրատվամիջոցի աշխատակից ազատ է արձակվել դատական հսկողության ներքո:

Հունիսի 8-ին թուրքական ոստիկանությունը ներխուժել էր մի քանի քուրդ լրագրողների տներ, որոնք աշխատում են քրդամետ Mezopotamya News Agency-ի, Pel ընկերության, Dicle Fırat լրագրողների ասոցիացիայի համար։ Խուզարկությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցները լրագրողների տներից և լրատվամիջոցների գրասենյակներից առգրավել են համակարգիչներ, կոշտ սկավառակներ և աշխատանքային այլ սարքավորումներ։

Թուրքիայի իշխանությունները դեռ չեն բացահայտել լրագրողներին առաջադրված մեղադրանքները, քանի որ հետաքննության գործում գաղտնիության կարգ կա։

Էմմա Չոբանյան