Թուրքիան հողի վարձակալության շուրջ բանակցություններ է վարում 10 երկրների հետ

Լուրեր

28.07.2026 | 13:04
131 ԱԹՍ է արձակվել Ուկրաինայի ուղղությամբ․ Ռուսաստանը հայտնել է երկու նավի հարվածելու մասին
28.07.2026 | 12:53
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Զախարովայի՝ ԼՂ հակամարտության ու ՀԱՊԿ-ի մասին հայտարարությանը
28.07.2026 | 12:45
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով քրեական հետապնդում է նախաձեռնվել 5 անձի նկատմամբ
28.07.2026 | 12:29
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հաստատել է՝ Լոնդոնը պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա պատերազմի ավարտից հետո
28.07.2026 | 12:23
«Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025 թվականին» թեմայով համաժողով. ՈՒՂԻՂ
28.07.2026 | 12:15
Պաոլո Մալդինին հեռանում է Իտալիայի հավաքականից իր նշանակումից 16 օր անց
28.07.2026 | 12:08
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՁՊՎ-ներ և դատարանների խցեր
28.07.2026 | 11:55
Վերացվել է «Թամարայի» երեք արտադրատեսակի արտադրության կասեցումը․ դրանք անվտանգ են ճանաչվել
28.07.2026 | 11:47
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքա՞ն արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:42
Լցակայանը 4 տարում 600 մլն դրամի շրջանառություն է թաքցրել․ ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:33
Շուրջ 400 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը․ Պոդոլսկում պահեստ է հրդեհվել
28.07.2026 | 11:23
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:14
Թրամփն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկիի և Նեթանյահուի հետ․ Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է ԱՄՆ
28.07.2026 | 11:08
Փոփոխություններ տրանսպորտային միջոցների հաշվառման պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում․ ՈՒՂԻՂ
28.07.2026 | 11:06
Թուրքիան վերականգնում է Գյումրի տանող երկաթուղային ենթակառուցվածքները․ ըստ թուրք պաշտոնյայի՝ այն պատրաստ կլինի 2-3 ամսից
Բոլորը

Թուրքիայի իշխանությունները բանակցություններ են վարում Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի 10 երկրներում, ինչպես նաև Ուկրաինայում՝ գյուղատնտեսական հողատարածքների վարձակալության շուրջ։ Korrespondent-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Թուրքիայի գյուղատնտեսության նախարար Վահիտ Քիրիշչին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) պատգամավորների հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ բանակցություններ են տարվում ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համաճարակի և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի պատճառով պարենային ճգնաժամը հաղթահարելու համար։ Որոշ երկրների հետ արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերվել, մյուսների հետ բանակցությունները շարունակվում են, նշել է նախարարը։

Վարձակալած հողատարածքները կօգտագործվեն գյուղատնտեսական մթերք աճեցնելու համար, որոնք կլիմայական պատճառներով չեն կարող արտադրվել Թուրքիայում կամ որոնց արտադրությունն անբավարար է։ Օրինակ՝ Սուդանում կտնկվեն արևադարձային մրգեր և բանջարեղեն, ինչպիսիք են արքայախնձորը, մանգոն, ավոկադոն, ինչպես նաև արևածաղիկ, եգիպտացորեն, բամբակ, քնջութ, շաքարեղեգ և առվույտ, որոնց արտադրությունը Թուրքիայում քիչ է։

«Թուրքիան բավարարում է գյուղմթերքի ներքին պահանջարկը, բայց եթե մենք խոսում ենք արտահանման մասին, ապա պետք է հողատարածքներ վարձակալել արտերկրում, արտադրանքը պետք է մատակարարվի արտահանման համար»,- ասել է Կիրիշչին։

Տաթև Ֆռանգյան