Ֆինլանդիայի վարչապետը մտավախություն ունի, որ Թուրքիայի պատճառով ՆԱՏՕ-ին Հելսինկիի և Ստոկհոլմի անդամակցության հարցը կարող է սառեցվել

Լուրեր

16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
Բոլորը

Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցության Հելսինկիի և Ստոկհոլմի հայտերը կարող են սառեցվել, եթե Թուրքիայի հետ համաձայնությունը, որը ներկայում արգելափակում է այս երկրների դիմումները, ձեռք չբերվի մինչև այս ամսվա գագաթնաժողովը։ Այս մասին գրում է Agence France-Presse-ը, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

Հիշեցնենք, որ Թուրքիան դեմ է ՆԱՏՕ-ին այս երկու երկրների անդամակցությանը։

«Կարծում եմ՝ այս փուլում շատ կարևոր է առաջ գնալ։ Եթե մենք այդ հարցերը չլուծենք Մադրիդից առաջ, վտանգ կա, որ իրավիճակը կսառեցվի։ Մենք չգիտենք՝ որքան ժամանակով, բայց այն կարող է սառեցվել»,- ասել է Սաննա Մարինը՝ նկատի ունենալով հունիսի 28-ին Մադրիդում նախանշված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։

Նա նշել է, որ լրջորեն են վերաբերվում Թուրքիայի մտահոգություններին և ցանկանում են անդրադառնալ դրանց, և «եթե կան թյուրիմացություններ՝ ուղղել»։

«Իհարկե, մենք բոլոր հարցերին շատ լուրջ ենք վերաբերվում և բանակցություններ ենք վարում, բայց ես կարծում եմ, որ նաև Թուրքիայի պատասխանատվությունն է՝ փորձել լուծումներ գտնել այս փուլում»,- ասել է Մարինը։

Էմմա Չոբանյան