Երևանում 22 և 29-ամյա երիտասարդները Հնդկաստանի քաղաքացուց մոտ 90.000$ են հափշտակել․ դեպքը բացահայտվել է

Լուրեր

26.03.2026 | 23:44
Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին
26.03.2026 | 23:17
Ադրբեջանը դադարեցրել է ՄԻԵԴ որոշումների կատարման հարցում համագործակցությունը. հարյուրավոր գործեր քննության փուլում են
26.03.2026 | 23:03
Սպիտակ տանը միջոցառմանը Մելանյա Թրամփը ներկայացել է անակնկալ հյուրի՝ հումանոիդ ռոբոտի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 22:50
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.03.2026 | 22:39
Թուրքիան ՆԱՏՕ-ի հետ համակարգված Իրաքից դուրս է բերել իր զորքերը
26.03.2026 | 22:21
Քննարկվել են ՀՀ ՊՆ-ի և ֆրանսիական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր
26.03.2026 | 22:09
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
26.03.2026 | 22:03
Արցախի տարածքում ականի պայթյուն է տեղի ունեցել․ վիրավոր կա
26.03.2026 | 21:51
Իրանն ամրապնդում է Խարգ կղզու պաշտպանությունը՝ ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային գործողությունից մտահոգության ֆոնին. CNN
26.03.2026 | 21:41
Առատ տեղումներ և գետերի ջրի ելքերի մեծացում. ՓԾ-ն հորդորում է խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց
26.03.2026 | 21:30
Ամերիկացիներն ինձ ասում էին՝ եթե ռուսները չկարողանան պաշտպանել արցախահայերին, ավելի լավ չէ՞ նրանց Հայաստան բերել․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 21:20
Ալեն Սիմոնյանը ներողություն չի խնդրում հայհոյելու համար․ ինչ է պատմում ԱԺ նախագահը միջադեպից
26.03.2026 | 21:19
Թրամփը բացահայտել է Իրանի «իրական նվերը» ԱՄՆ-ին
26.03.2026 | 21:02
Վարժական հավաքի պահեստազորայիններիի վնասվածքի դեպքով կա ձերբակալված. ՔԿ
26.03.2026 | 21:00
Փաշինյանի և Քոչարյանի բանավեճը «էշի պես զռալու» մասին՝ քաղաքական մտքի բացակայության արդյունք է․ Գարեգին Միսկարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում շարունակվում է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ կատարված ավազակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022թ. հունիսի 8-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, երկու անձինք զենքի գործադրման սպառնալիքով, Հնդկաստանի քաղաքացու բնակարանից հափշտակել էին, նախնական տվյալներով, 85.000-90.000 ԱՄՆ դոլար և 35.000 ՀՀ դրամ գումար ու դիմել փախուստի:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և այլ դատավարական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց՝ Երևան քաղաքի 22 և 29 տարեկան բնակիչների ինքնությունը, ովքեր ձերբակալվել են:

Ժամերի ընթացքում քննչական խումբը, բացառապես քննչական և այլ դատարավական անհրաժեշտ գործողությունների ճանապարհով, պարզել է, որ ավազակային հարձակմանը նախորդող ժամանակահատվածում՝ օրեր առաջ, հիշյալ բնակարանից կատարվել է նաև գողություն:

Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից 22-ամյա երիտասարդը, մեկ այլ ընկերոջից, ով գազի կաթսան նորոգելու համար ավելի վաղ այցելել էր Հնդկաստանի քաղաքացու բնակարան, արդեն իսկ նախապես տեղյակ լինելով, որ վերջինս բնակարանում պահում է առանձնապես խոշոր չափերով գումար, մայիսի 31-ին հիշյալ ընկերոջ հետ այցելել է տուժողի բնակարան և վերջինիս ուշադրությունը շեղելով՝ գողացել 30 000 ԱՄՆ դոլար գումար:

Այնուհետև 22-ամյա երիտասարդը, նյութապես շահագրգռելով նույն ընկերոջը, փորձել է համոզել հափշտակել հիշյալ բնակարանում առկա մնացած գումարը, ինչին վերջինս չի համաձայնել:

Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու համար 22-ամյա երիտասարդը դիմել է իր մեկ այլ ընկերոջը՝ Երևան քաղաքի 29-ամյա բնակչին, ինչի շուրջ վերջինիս հետ նախնական համաձայնության գալով, դիմակավորված և զինված օդաճնշիչ ատրճանակով, 2022թ. հունիսի 8-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, այցելել են Հնդկաստանի քաղաքացու բնակարան, որտեղ օդաճնշիչ ատրճանակի գործադրմամբ, տանտիրոջ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, պահանջել են տալ տանն առկա գումարը: Ստանալով մերժում, սակայն նախապես տեղյակ լինելով բնակարանում ավելի մեծ գումարի առկայության մասին, ենթադրյալ հանցագործություն կատարած հիշյալ անձինք իրենց հայտնի վայրից հայտնաբերել ու հափշտակել են շուրջ 45.000 ԱՄՆ դոլար գումար, որից հետո բռնություն գործադրելով տուժողի նկատմամաբ՝ գոտիով կապել են ոտքերը, բնակարանի մուտքի դռան վրա եղած բանալիով փակել բնակարանի դուռը դրսի կողմից և դիմել փախուստի:

Նախաքննության ընթացքում քննչական խմբի կողմից կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում, ձերբակալված 29-ամյա անձը համագործակցել է վարույթն իրականացնող մարմնի հետ և իր բնակարանից ներկայացրել 22-ամյա ընկերոջ հետ ավազակությամբ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Սաահիլ Աջայի Նանավատից հափշտակված գումարի մի մասը՝ 42.100 ԱՄՆ դոլարը:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից անհատականացվել են վերոհիշյալ հանցագործության դեպքերին մասնակցած անձանցից յուրաքանչյուրի գործողությունները, որոնց կտրվեն համարժեք քրեաիրավական գնահատականներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, մյուսին՝ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ երրորդին՝ 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Դատարանի որոշմամբ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: