Էրդողանի խելահեղ քաղաքականության պատճառով թուրքական լիրան մշտական ճգնաժամի մեջ է․ փորձագետ

Լուրեր

12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
Բոլորը

Թուրքական լիրան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականության պատճառով գտնվում է մշտական ճգնաժամի  մեջ։ Այս մասին ասել է երկրի հայտնի վերլուծաբաննրից մեկը, գրում է «Ահվալ» գործակալությունը։

Էրդողանը 2018 թվականից ի վեր լիրայի անկման պատճառ է դարձել՝ խարխլելով Կենտրոնական բանկի անկախությունը և պնդելով ցածր տոկոսադրույքների հարցում։ Անցյալ տարի լիրան կորցրել է դոլարի նկատմամբ իր արժեքի 44 տոկոսը, իսկ 2022 թվականին նվազել է ավելի քան 20 տոկոսով:

«Ես կարծում եմ՝ մենք կարող ենք ասել, որ վերջին տարիներին Էրդողանի խելահեղ տոկոսադրույքների քաղաքականության պատճառով լիրան գտնվում է մշտական ճգնաժամում»,- ասել է Լոնդոնի BlueBay Asset Management-ի զարգացող շուկաների ավագ ստրատեգ Թիմ Էշը:

Այսպիսով, Էշը պատասխանել է Միջազգային ֆինանսների ինստիտուտի (IIF) գլխավոր տնտեսագետ Ռոբին Բրուքսի մեկնաբանություններին Twitter-ում, որն ասել էր, որ Թուրքիան արժութային ճգնաժամեր է ապրել 2018, 2019, 2020 և 2021 թվականներին:

«Շատ օտարերկրացի ներդրողներ դուրս են եկել ու կրճատել իրենց ռազմավարական ներդրումները երկրից։ Շատ ցավալի է»,-գրել էր Բրուքսը։

Էրդողանը պնդում է, որ ավելի բարձր տոկոսադրույքները հանգեցնում են գնաճի և հակասում իր իսլամական համոզմունքներին։ Անցյալ տարվա վերջին Կենտրոնական բանկը նրա պատվերով 19 տոկոսից իջեցրեց տոկոսադրույքները մինչև 14 տոկոսի՝ առաջացնելով լիրայի վաճառքի աճ: Մայիսին էլ Թուրքիայում գնաճը հասավ 73,5 տոկոսի՝ վերջին քսան տարվա ամենաբարձր մակարդակին։

Էշը նշել է, որ հաջորդ կառավարությանը դժվարին պայքար է սպասվում՝ վերացնելու տնտեսական քաղաքականության սխալները և վերականգնելու դրանց պատճառած վնասը:

«Ով էլ հաղթի հաջորդ ընտրություններում, ամենայն հավանականությամբ, կբախվի պահարանում սպասող բազմաթիվ տնտեսական խնդիրների ռիսկին, տարիների վատ քաղաքականության ընտրության արդյունքը դժվար ու ցավոտ ճշգրտումների կարիք կունենա»,- գրել է նա թվիթերյան իր էջում։

Էմմա Չոբանյան