2020-ին քովիդի պետական ծախսերի արդյունավետության մասով քրգործ է հարուցվել

Լուրեր

10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
Բոլորը

Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական գործ է հարուցվել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում կատարված ծախսերի հետ կապված: Factor.am-ին այս մասին տեղեկացրեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«Քրեական գործը հարուցվել է մայիսի վերջին Դատախազությունից ուղարկած նյութերի հիման վրա»,- ասաց Օհանջանյանը։

Քրեական գործը հարուցվել է մի շարք հոդվածներով՝ յուրացում, պաշտոնեական լիազորությունների չարաշահում, պաշտոնեական կեղծիք։ Ըստ խոսնակի՝ նախաքննությունը շարունակվում է, մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք դեռևս չկան։

Գործ հարուցելու հիմք է ծառայել անցյալ ամիս Հաշվեքննիչ պալատի հրապարակած բյուջետային ծախսերի իրականացման վերաբերյալ հաշվեքննության եզրակացությունը, ըստ որի, կորոնավիրուսի տարածումը կանխելուն և բուժմանն ուղղված միջոցները նպատակային և արդյունավետ չեն օգտագործվել, բացահայտվել են մի շարք խախտումներ: Հաշվեքննությունը վերաբերում է 2020 թվականի 12 ամիսներին, երբ առողջապահական գերատեսչությունը ղեկավարում էր Արսեն Թորոսյանը։

Հիշեցնենք՝ հունիսի 10-ին այս թեմայի շուրջ Ազգային ժողովում բավականին թեժ քննարկում էր ծավալվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների և Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի միջև։

Արփի Հակոբյան