Թուրքիայի ԶՈՒ-ն մարտական դիրք է զբաղեցրել Սիրիայում քրդերի դեմ գործողության մեկնարկի համար․ ԶԼՄ-ներ

Լուրեր

16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
Բոլորը

Թուրքիայի ԶՈՒ-ն մարտական ​​դիրք է գրավել՝ երկրում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դեմ Սիրիայի հյուսիսում գործողություն իրականացնելու համար։ Այս մասին գրում է  թուրքական Sabah թերթը, որին վկայակոչում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ նոր գործողություն են իրականացնելու Սիրիայում՝ 30 կմ-անոց «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակով։ Լրատվամիջոցների տվյալներով՝ գործողությունն իրականացվելու է Սիրիայի չորս շրջաններում։

«Հրատապ լուրեր, Թուրքիայի ԶՈՒ-ն և Սիրիայի ազգային բանակը մարտական ​​դիրք են գրավել Սիրիայի հյուսիսում՝ PKK/YPG-ի ահաբեկիչների թիրախների դեմ գործողության համար: Մեծ ակտիվություն կա նաև Մանբիջի և Թել Ռիֆաթի քաղաքային կենտրոններում»,- դեպքի վայրից հաղորդել է լրատվամիջոցի թղթակիցը։

Նշվում է, որ քրդական միավորումները քաղաքում անցակետեր են տեղադրել, բացի այդ, զենք ու զինյալներ են տեղափոխում՝ թուրքերին դիմակայելու համար։

Լրատվամիջոցը նաև գրում է, որ ԱՄՆ զինվորականները YPG/PKK-ի զինյալների հետ համատեղ պարեկություն են իրականացրել։

Հավելենք, որ նախօրեին էլ թուրքական Hurriyet-ը գրել էր, որ Սիրիայում Թուրքիայի նոր ռազմական գործողությունը կարող է սկսվել Իրաքի հյուսիսում թուրքական բանակի անդրսահմանային գործողության ավարտից հետո։ Լրատվամիջոցը չէր բացառել, որ գործողության մեկնարկի հրամանը կարող է տրվել մահմեդական գլխավոր տոնից՝ Կուրբան Բայրամից անմիջապես հետո, որն այս տարի նշվում է հուլիսի 9-12-ը։

Էմմա Չոբանյան