Եվրահանձնաժողովը խորհուրդ կտա Ուկրաինային ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ տալ․ ԶԼՄ-ներ

Լուրեր

16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
Բոլորը

Եվրահանձնաժողովը խորհուրդ կտա Ուկրաինային տրամադրել ԵՄ անդամության պաշտոնական թեկնածուի կարգավիճակ, սակայն վերջնական որոշումը մնում է Եվրոպական խորհրդին։ Այս մասին հայտնում է Politico-ն, վկայակոչելով բրյուսելյան քննարկումներին ծանոթ մի շարք պաշտոնյաների, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ բանավեճը հաջորդում է հանգստյան օրերին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի Կիև կատարած անսպասելի այցին, որտեղ նա նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ քննարկել է Ուկրաինայի անդամակցության հայտը: Կիևը բազմիցս կոչ է արել Ուկրաինային պաշտոնապես ճանաչել ԵՄ թեկնածու երկիր՝ պնդելով, որ այդ քայլը կբարձրացնի նաև ռազմական ոգին պատերազմի ընթացքում։

Պաշտոնյաները, որոնք ծանոթ են Եվրահանձնաժողովի անդամների քննարկումներին, ասել են, որ իրենք հստակ հասկանում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուժեղ ազդանշան ուղարկելու անհրաժեշտությունը, այն, որ նա կորցրել է Ուկրաինան իր ազդեցության գոտի վերադարձնելու ցանկացած հնարավորություն:

«Հանձնաժողովը չի մոռանում, որ Ուկրաինան միակ երկիրն է Եվրոպայում, որտեղ զոհվել են մարդիկ, որտեղ մարդկանց վրա կրակել են այն բանի համար, որ նրանք փողոցներում կանգնել են ԵՄ դրոշներով։ Հիմա մենք չենք կարող նրանց ասել՝ «Կներե՛ք, դուք սխալ դրոշներ էիք ծածանում»»,- ասել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան։

Ուկրաինային որպես թեկնածու երկիր ճանաչելու համար անհրաժեշտ է ԵՄ 27 պետությունների և կառավարությունների ղեկավարների միաձայն հավանությունը, նրանք այս հարցը քննարկելու են հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք հանդիպմանը։ Պաշտոնյաներն ու դիվանագետներն ասել են, որ առնվազն երեք երկիր դեռ դեմ է դրան:

Վերջին շաբաթներին մի շարք եվրոպացի առաջնորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը, կարծիք են հայտնել, որ օգտակար կլիներ Ուկրաինային տալ ժամանակավոր կարգավիճակ, որը կամրապնդեր ԵՄ-ի հետ հարաբերությունները։ Մակրոնը հայտարարել է, որ եթե նույնիսկ Ուկրաինան ճանաչվի թեկնածու երկիր, ապա գործող ընթացակարգերին համապատասխան նրանից կպահանջվի ավելի քան 10 տարի՝ ԵՄ-ին լիարժեք միանալու համար։

Էմմա Չոբանյան