Դոնեցկում երեք օտարերկրացու մահապատժի դատավճիռը միջազգային իրավունքի խախտում է․ Amnesty International

Լուրեր

15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:53
Եվրոպական խորհրդարանն ընդունեց ՀՀ-ին արտահանման արտոնություններ տալու նախագիծը
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է ինքնահռչակ Դոնեցկի հանրապետության դատարանի կողմից Մեծ Բրիտանիայի և Մարոկկոյի քաղաքացիներին մահապատժի դատապարտելու վճռին։ Մասնավորապես, կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի փոխտնօրեն Դենիս Կրիվոշեևն ասել է, որ  դա միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է՝ բազմաթիվ կետերով:

Ըստ նրա՝ երեքն էլ Ուկրաինայի կանոնավոր զորքերի զինծառայողներ են, հետևաբար, Ժնևի կոնվենցիաների համաձայն, որպես ռազմագերիներ՝ պաշտպանված են ռազմական գործողություններին մասնակցելու համար հետապնդումից։

«Ռազմագերիներին կամ այլ  պաշտպանված անձին արդար և պատշաճ դատաքննության իրավունքից դիտավորյալ զրկելը ռազմական հանցագործություն է: Ռուսաստանը, որպես օկուպացիոն տերություն, պատասխանատու է բոլոր ռազմագերիների և ազատությունից զրկված այլ անձանց նկատմամբ պատշաճ վերաբերմունքի համար։ Նա պետք է ապահովի, որ այս, այսպես կոչված, դատավճիռը անհապաղ չեղարկվի, և այդ մարդկանց հետ վերաբերվեն միջազգային մարդասիրական իրավունքին լիովին համապատասխան»,- ասել է Կրիվոշեևը։

Հիշեցնենք, որ ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության, այսպես կոչված, «Գերագույն դատարանը» նախօրեին Ուկրաինայի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու գործով մահապատժի էր դատապարտել երեք օտարերկրացու։ Դատավճիռը կայացվել է Մեծ Բրիտանիայի երկու քաղաքացիներ Շոն Փինների և Էյդեն Ասլինի, ինչպես նաև Մարոկկոյի քաղաքացի Սաադուն Բրահիմի նկատմամբ։

Էմմա Չոբանյան