Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր շուրջ 480 քրեական գործ է հարուցվել պետական դավաճանության համար

Լուրեր

16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
Բոլորը

Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից ի վեր Հետաքննությունների պետական ​​բյուրոն հարուցել է շուրջ 480 քրեական գործ պետական ​​դավաճանության և հակառակորդի հետ համագործակցության համար։ Այս մասին ուկրաինական հեռուստալիքների եթերում հայտարարել է բյուրոյի հաղորդակցության հարցերով խորհրդական Տատյանա Սապյանը, գրում է ukrinform-ը։

«Պատերազմի մեկնարկից ի վեր մոտ 480 գործ է հարուցվել պետական դավաճանության ու կոլաբորացիոնիզմի համար, ևս 100 դեպքի մասով նյութեր են փոխանցվել, արդեն իսկ կան առաջին վճիռները»,-ասել է Սապյանը։

Նրա խոսքով՝ դատավճիռներ կան Ուկրաինայի զինված ուժերի երեք նախկին զինվորականների նկատմամբ, որոնք 2014 թվականին ծառայության չեն ներկայացել Ղրիմի գրավման ժամանակ, այնուհետ պայմանագիր են կնքել ռուսական բանակի հետ, իսկ այս տարվա փետրվարին վերադարձել են պայքարելու  ուկրաինացիների դեմ։

Պաշտոնյան նաև նշել է, որ բյուրոյի աշխատակիցները  պետական դավաճանության փաստով քրեական գործ են հարուցել  Սվյատիգորսկի քաղաքապետի նկատմամբ։

Էմմա Չոբանյան