Մեր լիդերները 3 անգամ հանդիպել են կոնֆլիկտի լուծման համար, պրոցեսը շարժվում է և կան դրական արդյունքներ. Լավրով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ ընդունած երեք հայտարարությունները հստակ ճանապարհային քարտեզ է, որով պետք է առաջնորդվենք: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովը։

Անդրադառնալով ռուս լրագրողի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ հարցին՝ ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ գործընթացը շարունակվում է, և արդեն իսկ կան շոշափելի արդյունքներ:

«Մեր լիդերները 3 անգամ հանդիպել են կոնֆլիկտի լուծման համար, գործընթացը շարունակվում է, և կան դրական արդյունքներ: Միգուցե դանդաղ տեմպերով է առաջ գնում, բայց կասկած չկա, որ վերջնական պայմանավորվածության կհասնենք:

Կողմերից յուրաքանչյուրն, իհարկե, ունի իր առանձին տեսակետը հարաբերությունների կարգավորման մասին, այդ տեսակետները հաճախ չեն համընկնում, բայց մենք բոլորս մեկ ընդհանուր համոզմունք ունենք, որ երեք երկրների ղեկավարների համատեղ ընդունած երեք հայտարարությունները հստակ ճանապարհային քարտեզ է, որով պետք է առաջնորդվենք»,- նշեց Լավրովը:

ՌԴ արտգործնախարարը դրական գնահատեց սահմանազատման և սահմանագծման հարցերով հայ-ադրբեջանական հանձնաժողովների հանդիպումների արդյունքները: «Հանձնաժողովների հերթական հանդիպումը կկայանա Մոսկվայում, մենք պատրաստ ենք կողմերի հետ խորհրդատվություն անցկացնել, ինչպես նաև քարտեզներ տրամադրել»,- նշեց Լավրովը:

Մանրամասները՝ տեսանյութում: