Պետք է կատարվեն Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարության կետերը. Լավրով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
Բոլորը

Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել այս տարածաշրջանում (Հարավային Կովկասում) կայունության, անվտանգության ու խաղաղության ամրապնդմանն ուղղված միջոցառումներին: Այս մասին հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Մենք համակարծիք ենք, որ անհրաժեշտ է անշեղորեն կատարել Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել 2020-ի նոյեմբերի 9-ին և 2021-ի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին»,- ընդգծեց ՌԴ ԱԳ նախարարը:

Անդրադառնալով Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների գործունեությանը՝ Լավրովը նշեց, որ երախտապարտ են այս զորակազմի կայունացնող դերն ընդունելու համար:

Լավրովը նաև գոհունակություն հայտնեց հունիսի 3-ին Մոսկվայում երեք երկրների փոխվարչապետերի մակարդակով տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման արդյունքների վերաբերյալ:

Լավրովի խոսքով՝ քննարկվել է նաև ՌԴ աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման թեման: Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, մարդասիրական հարցերի լուծմանը, ինչպես նաև ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկը:

Մանրամասները՝ տեսանյութում: