Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Եվրախորհրդարանի ընդունած զեկույցը, որում նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ է արվում

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է նախօրեին Եվրախորհրդարանի ընդունած Թուրքիայի վերաբերյալ 2021 թվականի զեկույցը, գրում է «Անադոլու» գործակալությունը։ ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ զեկույցը հիմնված է «մակերեսային ու անհեռատես մոտեցման վրա»։

«Թուրքիան չի ընդունում և մերժում է  մակերեսային և անհեռատես մոտեցման վրա հիմնված Եվրախորհրդարանի զեկույցում պարունակվող կողմնակալ և անիրատեսական գնահատականները, որոնք անտեսում են մեր երկրի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ամրապնդման ակնհայտ անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նաև նշվում է, որ Թուրքիայի հիմնական ակնկալիքը Եվրախորհրդարանից նրանում չէ, որ այն դառնա «նեղմիտ» շրջանակների օրակարգային գործիք, այլ նրանում, որ այդ կառույցը դրսևորի դիրքորոշում, որը կխթանի դրական վերաբերմունք ԵՄ կառույցների նկատմամբ՝ Թուրքիայի՝ միությանն անդամակցելու բանակցությունները վերակենդանացնելու նպատակով։

«Այդպիսով, Եվրախորհրդարանը թուրք հասարակության աչքում կորցրել է իր վստահությունն ու հեղինակությունը։ Այդ պատճատով զեկույցում տեղ գտած անհիմն հայացքները, որոնք արտացոլում են մեր երկրի նկատմամբ ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների վերաբերյալ պնդումները, ինչպես նաև ԵՄ մեկ կամ երկու անդամների անհեռատես ջանքերը Էգեյան ծովի, Արևելյան Միջերկրականի և Կիպրոսի վերաբերյալ, մեզ համար որևէ նշանակություն չունեն»,- ասվում է հայտարարության մեջ։

Թուրքիան ակնկալում է, որ ԵՄ բոլոր ինստիտուտները կկատարեն իենց պարտավորությունները Անկարայի նկատմամբ։ ԱԳՆ-ն նշում է, որ առաջին հերթին խոսքը Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացի ակտիվացման, վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության արագացման, Մաքսային միության թարմացման շուրջ բանակցություններ սկսելու, ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության ընդլայնման մասին է։

Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանը նախօրեին 448 կողմ, 67 դեմ և 107 ձեռնպահ ձայներով ընդունել է Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցը: Փաստաթղթում անդրադարձ է կատարվում նաև Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններին և Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Զեկույցում հղում է կատարվում Եվրոպական խորհրդարանի 2015 թվականի ապրիլի 15-ի զեկույցին և Թուրքիային կրկին կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Եվրոպական խորհրդարանը մտահոգություն է հայտնում, որ վերջին տարիների Թուրքիայի արտաքին քաղաքականությունը հակասում է Եվրոպական միության ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության գերակայություններին, այդ թվում՝ Կովկասի մասով:

Էմմա Չոբանյան