ԱՄՆ-ն Ուկրաինային 4 մլրդ դոլարի սպառազինություն ու ռազմական տեխնիկա է մատակարարել

Լուրեր

28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
28.07.2026 | 16:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Իտալիայի հավաքականը
28.07.2026 | 16:33
Իրանը հրապարակավ մահապատժի է ենթարկել երկու ցուցարարների
28.07.2026 | 16:25
Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքում․ Ազիզյան
28.07.2026 | 16:13
Հայաստանում ռուսների կողմից բնակարանների պահանջարկն աճել է․ ԶԼՄ-ներ
28.07.2026 | 16:04
Օգոստոսի 1-ից ՍԱՏՄ-ն կստուգի սննդի առաքիչների բժշկական գրքույկները
28.07.2026 | 15:51
Երևանում ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության համար հետախուզվողը
28.07.2026 | 15:39
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցը կսպասարկվի 87 նոր տրանսպորտային միջոցով
28.07.2026 | 15:28
«Հայփոստ»-ի շենքի քանդման նախապատրաստական աշխատանքներն սկսվել են․ Factor TV-ն ավելի վաղ ուսումնասիրել էր ծրագրի ռիսկերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:20
«Ոչ ոք ինձ չի ասում՝ ինչ պետք է վաճառենք»․ Թրամփը՝ Թուրքիային F-35-ների վաճառքին Նեթանյահուի դեմ հանդես գալու մասին
28.07.2026 | 15:15
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը երեք տպավորիչ հաղթանակով կիսաեզրափակիչ դուրս եկավ Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:10
Թուրքիան նորոգում է Գյումրի տանող երկաթուղային հատվածը // Կամո Արեյանի գործը դատարանում է․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 15:00
Պեսկովն ասել է, թե Փաշինյանը Պուտինին չի հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի անցկացման ժամկետները
28.07.2026 | 14:53
Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Հայկ Կոնջորյանը՝ եղբոր ծեծի դեպքի մասին
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի տվյալների համաձայն՝ հունիսի սկզբին Վաշինգտոնն Ուկրաինային մատակարարել է ավելի քան 4 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինություն և ռազմական տեխնիկա, գրում է «Ինտերֆաքսը»։

Նշվում է, որ փետրվարի 24-ից մինչ օրս Կիևը ստացել է ավելի քան 6,5 հազար Javelin շարժական հակատանկային հրթիռային համալիր և 20,000 AT-4 նռնականետ՝ թեթև զրահապատ թիրախների դեմ պայքարելու համար, ավելի քան 1400 Stinger դյուրակիր զենիթահրթիռային համալիր, 108 M777 հաուբից և րանց համար նախատեսված 220 արկ:

Բացի այդ՝ ԱՄՆ-ն Ուկրաինա է ուղարկել 4 միավոր HIMARS հրթիռային կայանք, Phoenix Ghost մարտավարական հարվածային 121 միավոր անօդաչու թռչող սարք և 700 միավոր Switchblade կամիկաձե անօդաչու սարք:

Կիևը Վաշինգտոնից նաև ստացել է ավելի քան 200 M113 զրահափոխադրիչ, մի քանի հարյուր Humvee զրահապատ ամենագնացներ, խորհրդային արտադրության 20 Մի-17 ուղղաթիռ, 7200 միավոր հրազեն և 50 մլն փամփուշտ, AN/TPQ-36 ռադարներ և մեծ քանակությամբ կապի և հետախուզական այլ սարքավորումներ։

Սպառազինության մեծ մասը ծանր տրանսպորտային ինքնաթիռների օգնությամբ հասցվել է սահմանից 90 կմ հեռավորությամբ գտնվող լեհական Ժեշուվ քաղաք, այնուհետև՝ Ուկրաինա։

Էմմա Չոբանյան