Հունաստանի վարչապետը Թուրքիային կոչ է արել հրաժարվել ագրեսիվ հռետորաբանությունից և չսրել լարվածությունը

Լուրեր

28.07.2026 | 17:08
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը
28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
28.07.2026 | 16:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Իտալիայի հավաքականը
28.07.2026 | 16:33
Իրանը հրապարակավ մահապատժի է ենթարկել երկու ցուցարարների
28.07.2026 | 16:25
Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքում․ Ազիզյան
28.07.2026 | 16:13
Հայաստանում ռուսների կողմից բնակարանների պահանջարկն աճել է․ ԶԼՄ-ներ
28.07.2026 | 16:04
Օգոստոսի 1-ից ՍԱՏՄ-ն կստուգի սննդի առաքիչների բժշկական գրքույկները
28.07.2026 | 15:51
Երևանում ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության համար հետախուզվողը
28.07.2026 | 15:39
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցը կսպասարկվի 87 նոր տրանսպորտային միջոցով
28.07.2026 | 15:28
«Հայփոստ»-ի շենքի քանդման նախապատրաստական աշխատանքներն սկսվել են․ Factor TV-ն ավելի վաղ ուսումնասիրել էր ծրագրի ռիսկերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:20
«Ոչ ոք ինձ չի ասում՝ ինչ պետք է վաճառենք»․ Թրամփը՝ Թուրքիային F-35-ների վաճառքին Նեթանյահուի դեմ հանդես գալու մասին
28.07.2026 | 15:15
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը երեք տպավորիչ հաղթանակով կիսաեզրափակիչ դուրս եկավ Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:10
Թուրքիան նորոգում է Գյումրի տանող երկաթուղային հատվածը // Կամո Արեյանի գործը դատարանում է․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 15:00
Պեսկովն ասել է, թե Փաշինյանը Պուտինին չի հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի անցկացման ժամկետները
Բոլորը

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն Անկարային կոչ է արել չսրել լարվածությունը Աթենքի հետ՝ ագրեսիվ հռետորաբանությունը գործի վերածելով, միաժամանակ հավելելով, որ «ամեն դեպքում, Հունաստանը պատրաստ է պաշտպանել իր ինքնիշխանությունն ու ինքնիշխան իրավունքները», գրում է ekathimerini-ն։

«Մենք ունենք թռիչքների տարափ, նաև նրանք պարբերաբար առաջ են քաշում հունական կղզիների նկատմամբ ինքնիշխանության նվազման փաստարկը։ Նման հռետորաբանությունը ոչ մի տեղ չի տանում։ Ես ցանկանում եմ, հույս ունեմ և կոչ եմ անում Թուրքիային՝ այդ հռետորաբանությունը չվերածել դաշտում ավելի մեծ լարվածության»,- ասել է Միցոտակիսը։

Նա նշել է, որ կարծում է, թե հեռու են 2020 թվականի կետից։

«Մեր երկրի պարտքն է՝ խոսել այդ սադրանքների մասին, փնտրել մեր դաշնակիցների աջակցությունը՝ անկախ նրանից՝ մենք խոսում ենք Միացյալ Նահանգների՞, թե՞ Եվրամիության մասին»,- ասել է Միցոտակիստ՝ ի պատասխան այն բանի, որ Հունաստանի նկատմամբ Թուրքիայի դիրքորոշումը կտրուկ սրվեց անցյալ ամիս Հունաստանի կառավարութան ղեկավարի Վաշինգտոն կատարած հաջող այցից հետո:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե Հունաստանի վարչապետն իր համար այլևս գոյություն չունի և նրան մեղադրել էր ԱՄՆ կատարած այցի ժամանակ Անկարային F-16 կործանիչների վաճառքն արգելափակելու փորձի մեջ։

Էմմա Չոբանյան