Թուրքիայում հայտարարել են, որ համակարգող դեր են կատարում Ուկրաինայից հացահատիկի արտահանման հարցում

Լուրեր

28.07.2026 | 15:00
Պեսկովն ասել է, թե Փաշինյանը Պուտինին չի հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի անցկացման ժամկետները
28.07.2026 | 14:53
Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Հայկ Կոնջորյանը՝ եղբոր ծեծի դեպքի մասին
28.07.2026 | 14:41
Ճապոնիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել․ տրանսպորտային հաղորդակցությունը խափանվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 14:30
ՌԴ Արտաքին հետախուզությունը հայտարարել է, թե ԵՄ-ն դեպի իրեն է գրավում Հայաստանին, սակայն «օգնել չի կարող»
28.07.2026 | 14:25
Պալատը դատապարտել է Ծառուկյանի գործով փաստաբան Երեմ Սարգսյանին հեռացնելն ու որպես վկա հրավիրելը
28.07.2026 | 14:24
Արման Ծառուկյանը մարզվում է Ծաղկաձորում և մենամարտ կանցկացնի Երևանում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
28.07.2026 | 14:16
Օդեսայում մեքենայի պայթյունի հետևանքով տղամարդ է վիրավորվել․ մեքենան զինվորականի է պատկանում
28.07.2026 | 14:04
Սկանդալ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև ՄԱԿ-ի ԱԽ-ում․ ԱՄՆ պատվիրակությունը Ֆրանսիայի ներկայացուցչի ելույթի ժամանակ լքել է դահլիճը
28.07.2026 | 13:51
ՌՀՀ-ն այս տարի ունեցել է 966 շրջանավարտ
28.07.2026 | 13:40
Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայում հրդեհներն ամենաուժեղն են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր
28.07.2026 | 13:39
Զինեդին Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ
28.07.2026 | 13:33
Մելիքգյուղում էլեկտրական շչակ է փորձարկվելու
28.07.2026 | 13:23
Արտյոմ Սիմոնյանն առաջին գոլն է խփել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 13:19
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
28.07.2026 | 13:15
Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
Բոլորը

Թուրքիան ներկայում Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի արտահանման հարցում համակարգողի դեր է կատարում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա նաև ասել է, որ Ռուսաստանը, Ուկրաինան, Թուրքիան և ՄԱԿ-ը շարունակում են քննարկել այն մանրամասները, թե ինչպես ուկրաինական նավահանգիստներից հացահատիկը հասցվի համաշխարհային շուկա։

«Մենք փորձում ենք գործընթացը որքան հնարավոր է՝ շուտ ավարտել։ Մենք բանակցում ենք Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, նաև բանակցում ենք ՄԱԿ-ի հետ: Այս գործընթացում մեծ առաջընթաց է գրանցվել, այժմ աշխատանքներ են տարվում՝ պարզելու, թե ովքեր են ներգրավվելու ուկրաինական նավահանգիստների ականազերծման գործում, ով է արտահանելու հացահատիկը,  ով է ստեղծելու միջանցք և ով է ուղեկցելու նավերը։ Այս փուլում մենք համակարգող դեր ենք կատարում»,- ասել է Աքարը։

Հավելենք, որ նախօրեին մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Թուրքիան և ՌԴ-ն նախնական համաձայնության են հասել հացահատիկի փոխադրման հարցով, որի պայմաններին դեմ է Ուկրաինան։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վաղը Թուրքիա կատարելիք այցի ընթացքում ևս այս թեման քննարկելու է։

Էմմա Չոբանյան