Հետախուզվում էր գողությունների և գողության փորձերի մեղադրանքով
Հասարակություն
07.06.2022 | 15:36Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին բաժին է ներկայացել 21-ամյա Հայկ Գ.-ն, որը մայիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ (Գողության փորձը) և 177-րդ (Գողությունը) հոդվածների մեղադրանքով․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
«Խափանման միջոցը՝ կալանք»,- ասված է հաղորդագրությունում։