Պատերազմի 100 օրվա ընթացքում ՌԴ-ն որևէ ռազմավարական նպատակի չի հասել․ Բրիտանական հետախուզություն

Լուրեր

28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
28.07.2026 | 16:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Իտալիայի հավաքականը
28.07.2026 | 16:33
Իրանը հրապարակավ մահապատժի է ենթարկել երկու ցուցարարների
28.07.2026 | 16:25
Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքում․ Ազիզյան
28.07.2026 | 16:13
Հայաստանում ռուսների կողմից բնակարանների պահանջարկն աճել է․ ԶԼՄ-ներ
28.07.2026 | 16:04
Օգոստոսի 1-ից ՍԱՏՄ-ն կստուգի սննդի առաքիչների բժշկական գրքույկները
28.07.2026 | 15:51
Երևանում ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության համար հետախուզվողը
28.07.2026 | 15:39
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցը կսպասարկվի 87 նոր տրանսպորտային միջոցով
28.07.2026 | 15:28
«Հայփոստ»-ի շենքի քանդման նախապատրաստական աշխատանքներն սկսվել են․ Factor TV-ն ավելի վաղ ուսումնասիրել էր ծրագրի ռիսկերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:20
«Ոչ ոք ինձ չի ասում՝ ինչ պետք է վաճառենք»․ Թրամփը՝ Թուրքիային F-35-ների վաճառքին Նեթանյահուի դեմ հանդես գալու մասին
28.07.2026 | 15:15
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը երեք տպավորիչ հաղթանակով կիսաեզրափակիչ դուրս եկավ Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:10
Թուրքիան նորոգում է Գյումրի տանող երկաթուղային հատվածը // Կամո Արեյանի գործը դատարանում է․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 15:00
Պեսկովն ասել է, թե Փաշինյանը Պուտինին չի հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի անցկացման ժամկետները
28.07.2026 | 14:53
Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Հայկ Կոնջորյանը՝ եղբոր ծեծի դեպքի մասին
Բոլորը

Բրիտանական ռազմական հետախուզության տվյալներով՝ Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմի 100 օրվա ընթացքում Ռուսաստանը չի կարողացել հասնել իր ռազմավարական նպատակներից որևէ մեկին, հաղորդում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ռուսական ուժերը չեն կարողացել իրականացնել Կիևը և ուկրաինական ուժային կենտրոնները գրավելու նախնական ծրագրերը, հարձակումը հետ է մղվել ուկրաինական համառ դիմադրության շնորհիվ և Գոստոմելի օդանավակայանն առաջին 24 ժամվա ընթացքում գրավելու անկարողության պատճառով, հայտնել է Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունը Twitter-ում գրառմամբ։

Նշվում է, որ նախնական պլանի ձախողումից հետո Ռուսաստանի Դաշնությունը փոխել է իր օպերատիվ հայեցակարգը և կենտրոնացել արևելյան Ուկրաինայի ուղղությամբ։

«Հիմա Ռուսաստանը մարտավարական հաջողությունների է հասնում Դոնբասում: Ռուսական ուժերը ստեղծել և պահպանել են թափը, և այժմ, կարծես թե, ունեն նախաձեռնություն ուկրաինական կողմի նկատմամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

ԳԵրատեսչությունը նշում է, որ այս պահին Ռուսաստանի Դաշնությունը վերահսկում է Լուգանսկի շրջանի ավելի քան 90 տոկոսը և, ամենայն հավանականությամբ, առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ​ լիակատար վերահսկողություն կսահմանի շրջանի նկատմամբ։ Մյուս ճակատներում «ՌԴ ԶՈւ-ն մանևրելու և հարձակվելու հնարավորություն չունի և անցել է պաշտպանության»։