Դիտարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Թալին-Լանջիկ հատվածի շինարարական աշխատանքների ընթացքը

Լուրեր

18.12.2025 | 10:21
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 18-ի դրությամբ
18.12.2025 | 10:05
Հունգարիայի առաջնության առաջատարը ցանկանում է ձեռք բերել Հայաստանի հավաքականի դարպասապահին
18.12.2025 | 10:00
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է Մայր Աթոռում նախատեսված հավաքի ընթացքում զերծ մնալ սադրիչ և հակաիրավական գործողություններից
18.12.2025 | 09:45
«Նուբարաշեն» ՔԿՀ-ին նոր շենք հատկացնելու խնդիրը պետք է լուծել շուտափույթ եղանակով․ ՄԻՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.12.2025 | 09:33
Երևան-Երասխ ավտոճանապարհին մառախուղ է
18.12.2025 | 01:35
Տհաճ միջադեպ՝ Արման Ծառուկյանի մենամարտի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 01:18
ACBJJ 20․ Արման Ծառուկյանի մրցակիցը հանձնվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:55
ՊՍԺ-ն՝ Միջմայրցամաքային գավաթի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:30
ՌԴ-ն երկրորդ անգամ է հայտարարել Կուպյանսկի նկատմամբ վերահսկողության մասին
17.12.2025 | 23:17
ԵՄ-ն կոչ է անում Թբիլիսիին ազատ արձակել անօրինական ձերբակալվածներին
17.12.2025 | 23:03
Պուտինը հայտարարել է «պատմական հողերը» ռազմական ճանապարհով գրավելու իր մտադրության մասին
17.12.2025 | 22:56
ՀՀ ՊՆ-ն և Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Երևանում անցկացրել են «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» համաժողովը
17.12.2025 | 22:50
Ամանորյա գնումները՝ մեկ վայրում հատուկ զեղչերով․ բացվել է Big Christmas Market with Coca-Cola-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 22:43
Ռուսաստանի դեսպանին կանչել են Տաջիկստանի ԱԳՆ
17.12.2025 | 22:29
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Շիխին Չենը, բանկի ներկայացուցիչներ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի ուղեկցությամբ այցելել են  Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք, դիտարկել ԱԶԲ և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ վերակառուցվող Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ հատվածի շինարարական աշխատանքների ընթացքը․ տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

«Շինարարական աշխատանքներն իրականացնող չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության, տեխնիկական հսկողություն կատարող «ԱյԱրԴի Ինջինիերինգ» կազմակերպության ներկայացուցիչները մանրամասն ծանոթացրել են կատարված և կատարվող աշխատանքներին։

Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը նշեց, որ Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի երկարությունը 18,7կմ է, որտեղ իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Այս տարի, մասնավորապես, մեկ ամսվա ընթացքում այստեղ արդեն իսկ տեղադրվել է մոտ 6կմ մեկ շերտ ասֆալտբետոնե ծածկ։ Պարոն Ավետիսյանը նկատեց, որ ԱԶԲ աջակցությամբ վերակառուցվում է նաև Տրանշ-2-ը՝ Աշտարակ-Թալին հատվածը՝ շուրջ շուրջ 42կմ երկարությամբ։ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ (կմ 29+600-կմ 37+545) հատվածի շինարարական աշխատանքների մրցութային գործընթացը կավարտվի 2022թ․ հունիսին: Մրցույթի արդյունքներով կապալառուի հետ կկնքվի շինարարական աշխատանքների կատարման պայմանագիր: 34կմ հատվածի (կմ 37+545-կմ 71+500) շինարարության մրցութային գործընթացը ակնկալվում է ավարտել 2022 թվականի 3-րդ եռամսյակում։

Խոսելով կատարվող աշխատանքների որակի մասին՝ պարոն Ավետիսյանն ընդգծեց, որ ամենօրյա հսկողություն է կատարվում ինչպես տեխհսկողի, այնպես էլ Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցների կողմից, և հայտնաբերված ցանկացած շեղում նախագծից անմիջապես շտկվում է։

Շինարարության տեխհսկողությունն իրականացնող «ԱյԱրԴի Ինջինիերինգ» ընկերության թիմի ղեկավար Պոլ Կլարկը, անդրադառնալով տեղադրվող ասֆալտի որակին, նշում է, որ օգտագործվող նյութերը որակյալ են, դրանք հաստատվում են նախագծին համապատասխան։

ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատին նկատում է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը շատ կարևոր ծրագիր է։ Այն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մեծ ներուժ ունի, և ինքն ուրախ է տեսնել աշխատանքների լավ առաջընթաց Թալին-Լանջիկ հատվածում։ Նա նաև ընդգծեց Ճանապարհային դեպարտամենտի մեծ աշխատանքն այս ծրագրի իրականացման գործում։ Ըստ պարոն Սպանտիգատիի՝ սա մեծ ծավալներ ունեցող ծրագիր է ոչ միայն Հայաստանի, այլև ցանկացած երկրի համար, և Ճանապարհային դեպարտամենտն անում է լավագույնն ի նպաստ բոլորիս»,- ասված է հաղորդագրությունում։