Թուրքիայում ձերբակալել են Սուրբ Սոֆիային հասցված վնասները լուսաբանող լրագրողին

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Թուրքիայում ձերբակալվել է TELE 1 հեռուստաընկերության թղթակիցը՝ Սուրբ Սոֆիայի տաճարի վնասների մասին հաղորդման ժամանակ, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Լրագրող Էնգին Աչարը հարցազրույց է վերցրել Արվեստի պատմության ասոցիացիայի ղեկավար Շերիֆ Յաշարից: Նրան թույլ չեն տվել կատարել իր աշխատանքը՝ ոստիկանները Աչարին տարել են Սիրքեջիի ոստիկանական բաժանմունք։ Ցուցմունք տալուց հետո նա ազատ է արձակվել։

Աչարը Twitter-ում հայտնել է իր կալանավորման մասին և ասել, որ ոստիկանները «խելամիտ պատճառ» չեն ներկայացրել ձերբակալման համար։

«Ինձ նույնիսկ խելամիտ պատճառ չասացին, երբ տանում էին ոստիկանություն: Նրանք նշում էին Twitter-ի այն գրառումները, որոնք ես հենց նոր տարածեցի»,- գրել է լրագրողը։

Պատմական հուշարձանը, որը թանգարանից վերածվել է մզկիթի, վերջերս ենթարկվել է զննության՝ այցելուների հասցրած վնասների պատճառով։

Հավելենք, որ վերջին շրջանում մզկիթի վերածված տաճարում պարբերաբար վանդալիզմի դեպքեր են տեղի ունենում։ Վերջերս Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի ջրի ամբարն էր կոտրվել, ներսում և կողքին կոշիկներ էին դրվել։ Վանդալիզմի նախորդ դեպքի մասին էլ հայտարարել էր թուրքական արվեստի պատմաբանների ասոցիացիան՝ տեղեկացնելով, որ Սուրբ Սոֆիայի տաճարի ներսում գտնվող 1400-ամյա Կայսերական դարպասը վնասվել է անհայտ անձանց կողմից:

Կայսերական դարպասը գլխավոր մուտքն է դեպի Բյուզանդական կայսրության ժամանակաշրջանի եկեղեցի, որը բացառապես օգտագործվել է կայսեր կողմից։ Ավանդույթի համաձայն՝ դռները պատրաստվել են Նոյյան տապանի կաղնուց։ Վանդալիզմի այս դեպքը դատապարտել էր Հունաստանի ԱԳՆ-ն։

Էմմա Չոբանյան