Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ իր ծննդյան օրվա առթիվ

Լուրեր

20.11.2024 | 17:17
Ովքեր են Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության եզրափակիչ  դուրս եկած Հայաստանի հավաքականի  մարզիկները
20.11.2024 | 17:05
Հայաստանն ու Իսպանիան բազմաշերտ համագործակցության մեծ ներուժ ունեն տնտեսության․ ՀՀ նախագահը՝ դեսպանին
20.11.2024 | 16:54
«Զանգեզուրի միջանցքն» Ադրբեջանի և Թուրքիայի միջև տրանսպորտային ոլորտի ամենամեծ նախագիծն է․ Թուրքիայի տրանսպորտի նախարար
20.11.2024 | 16:46
Կիևում և Ուկրաինայի մի շարք շրջաններում օդային հարձակման տագնապ է հայտարարվել
20.11.2024 | 16:41
Կիևում Իսպանիայի և Իտալիայի դեսպանությունները նույնպես հայտարարել են ժամանակավորապես փակվելու մասին
20.11.2024 | 16:30
Հայտնաբերվել են ալկոհոլային խմիչքի ընդհատակյա արտադրամասեր
20.11.2024 | 16:19
Էրդողանը ճիշտ չի համարում ՌԴ-ին ATACMS հրթիռներով հարվածելու՝ Բայդենի թույլտվությունը
20.11.2024 | 16:08
Փաշինյանի որոշմամբ Արթուր Դալիբալթյանը նշանակվել է Լիբանանում ՀՀ ռազմական կցորդ
20.11.2024 | 16:00
Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ պաշտպանության նախարարի հանդիպումից՝ Թայվանին զենք վաճառելու պատճառով․ CNN
20.11.2024 | 15:49
Ավինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ԱՄՆ․ ովքեր են ընդգրկված ցուցակում
20.11.2024 | 15:40
Նարիշկինը նշել է «միջուկային պատերազմի փակուղուց դուրս գալու» ճանապարհը
20.11.2024 | 15:32
Վեդիի Նոր Կյանք բնակավայրում տեղադրվել է լուսանկարահանող սարք
20.11.2024 | 15:24
Թուրքիայի խորհրդարանում ՆԳ նախարարի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 15:16
Էստոնիան հանձնառու է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում․ դեսպանը՝ Ռուբինյանին
20.11.2024 | 15:08
«Ես պարտվեցի Դևիսի գավաթի իմ առաջին խաղում և պարտվեցի վերջինում»․ Ռաֆայել Նադալը լքեց պրոֆեսիոնալ թենիսը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ իր ծննդյան օրվա առթիվ․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ուղերձում նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք ջերմագին շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ։

Ձեր ղեկավարությամբ Հայաստանը աստիճանաբար իրականացնում է քաղաքական և սոցիալ-տնտեսական կարևոր բարեփոխումներ՝ ուղղված երկրի բարեկեցության զարգացմանը և կայուն աճի ապահովմանը։

Ղազախստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը երկու երկրների միջև բարեկամության և փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործում։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերի՝ այդ թվում բարձր և բարձրագույն մակարդակներում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ իրականացման շնորհիվ, հայ-ղազախական հարաբերություններն ապագայում ևս կշարունակեն դինամիկ զարգանալ ռազմավարական գործընկերության ոգով։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, բազում հաջողություններ պետական պատասխանատու գործունեության մեջ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»։

Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ։

Ձեր պետական ակտիվ գործունեությունը և անձնային ակնառու հատկությունները մշտապես նպաստում են Հայաստանի սոցիալ-տնտեսական արդիականացմանը։

Համոզված եմ, որ հայ-ղազախական ավանդաբար բարեկամական հարաբերությունները ապագայում ևս շարունակելու են ամրապնդվել և զարգանալ ի շահ մեր երկրների ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և բարօրություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։

ՀՀ վարչապետին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է նաև Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովը:

* * *

Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Սրտանց շնորհավորում եմ ծննդյան օրվա առթիվ։

Բելառուսում Ձեզ ճանաչում են որպես քաղաքական ականավոր գործչի, ում բոլոր ջանքերը, հմտություններն ու փորձն ուղղված են Հայաստանի զարգացմանը, քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը, տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։

Համոզված եմ, որ Երևանի և Մինսկի միջև կառուցողական և փոխշահավետ երկխոսության շարունակությունը համապատասխանում է երկու երկրների ազգային շահերին և կշարունակի նպաստել մեր ժողովուրդների միջև բարեկամության և վստահության ամուր ավանդույթների վրա հիմնված հայ-բելառուսական բազմաշերտ գործընկերության հետագա խորացմանը։

Հարգելի Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ երջանկություն, երկար տարիների առողջություն և հաջողություններ Ձեր պատասխանատու պաշտոնում»:

Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է նաև Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն:

* * *

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի շնորհավորական ուղերձում նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք ամենաանկեղծ և ջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:

ՀԱՊԿ անդամ պետություններում բարձր են գնահատում Հայաստանի Հանրապետության և Ձեր անձնական ներդրումը մեր պետությունների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, միջազգային և տարածաշրջանային հարթակներում համատեղ ջանքերի համակարգման, մեր կազմակերպության ազդեցության և հեղինակության բարձրացման գործում։

Այս հիշարժան օրը մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, բարեկեցություն, նոր հաջողություններ և ձեռքբերումներ ի բարօրություն հայ ժողովրդի»։

* * *

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի ուղերձում նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովային,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա առիթով:

Մեր երկրում բարձր են գնահատում Ձեր ներդրումը ռուս-հայաստանյան վստահելի երկխոսության ամրապնդման և ինտեգրացիոն ձևաչափերի շրջանակներում դաշնակցային կապերի զարգացման գործում:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հետագայում ևս մենք կընդլայնենք բազմոլորտ փոխգործակցությունը՝ ի շահ Ռուսաստանի և Հայաստանի բարեկամ ժողովուրդների, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման հետաքրքրությունների:

Ցանկանում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, առողջություն, նոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու պետական պաշտոնում և ամենայն բարիք»: