Տիգրան Վանդունցն ընտրվել է Գորիսի պետական համալսարանի ռեկտոր

Լուրեր

10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
Բոլորը

Գորիսի պետական համալսարանում մայիսի 30-ին տեղի է ունեցել խորհրդի նիստ, որի օրակարգում բուհի ռեկտորի ընտրության հարցն էր: Նիստին ներկա էին խորհրդի բոլոր 20 անդամները:

ԳՊՀ խորհրդի նախագահ Արտուշ Ղուկասյանը նշել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած՝ ռեկտորի թափուր պաշտոնի բաց մրցույթին դիմել է չորս թեկնածու, սակայն Լեռնիկ Պետրոսյանի ներկայացրած դիմումի համաձայն` վերջինս չի մասնակցելու ընտրությանը․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

«Մյուս երեք թեկնածուները ներկայացրել են Գորիսի պետական համալսարանի զարգացման և բարեփոխման իրենց հայեցակարգերը: Խորհրդի անդամները մի շարք հարցեր են ուղղել թեկնածուներին, որոնց հիմքում նախատեսվող բարեփոխումների իրականացման առավել առարկայական մոտեցումն էր, բուհը գիտահետազոտական միջավայր դարձնելու տեսլականը և այլն: Հարցերին հաջորդել են ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և խորհրդի անդամների ելույթները:

Ելույթներից հետո ԳՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Թ. Մարությանը հայտարարել է ինքնաբացարկ։ Փակ (գաղտնի) քվեարկության արդյունքներով ռեկտորի երկու թեկնածուներից՝ Հրայր Պետրոսյան (կողմ՝ 1, դեմ՝ 18), Տիգրան Վանդունց (կողմ՝ 17, դեմ՝ 2), բոլորին դեմ՝ 1, Գորիսի պետական համալսարանի ռեկտոր է ընտրվել տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Վանդունցը»,- ասված է հաղորդագրությունում։