Ստամբուլի հայկական եկեղեցու վրա հարձակված անձը տեղափոխվել է հոգեբուժարան

Լուրեր

29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
Բոլորը

Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու վրա հարձակված Սերդար Ք.-ն տեղափոխվել է  Բաքըրքյոյի Հոգեկան առողջության և նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների կենտրոն. փոխանցում է ermenihaber-ը:

Միջանկյալ նշենք, որ Ստամբուլի իրավապահ մարմինները հետաքննություն էին սկսել ապրիլի 30-ին Սուրբ Թագավոր եկեղեցու մուտքն աղբի կույտով փակած և պարիսպի վրա ռասիստական «Այս հայրենիքը մերն է» գրությունը թողած անձին հայտնաբերելու ուղղությամբ։ Հարձակումն իրականացրած անձի ինքնությունը պարզվել էր տարածքը տեսահսկող սարքերի տեսագրությունների ուսումնասիրությունից։

Թուրք իրավապահ մարմինները կասկածյալին բերման ենթարկելուց և հարցաքննելուց հետո պայմանականորեն ազատ էին արձակել։

Հիշեցնենք, որ Սերդար Ք.-ն ցուցմունք տալու ժամանակ պարզաբանել էր, թե որն է եղել իր այդ քայլի պատճառը։ Նա մասնավորապես  ասել էր. «Ես մի քանի օր առաջ Սուրբ Թագավոր հայկական  եկեղեցու առջև կախել էի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի պաստառը։ Դրա կողքին դրել էի ծաղիկներ։ Հաջորդ օրը, երբ տեսա պաստառը հեռացվել է, շատ նյարդայնացա։ Ապրիլի 30-ին, չեմ հիշում ժամը քանիսին, եկեղեցու պատին այդ գրությունը թողեցի»։

Թուրքական կողմի պնդմամբ՝ հարցաքննության ժամանակ պարզվել էր, որ նա հոգեկան խնդիրներ ունի։