Հյուսիսային Կորեան հայտնել է մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 100,000 նոր դեպքի մասին

Լուրեր

17.11.2026 | 10:25
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին, փլուզվել է կամարներից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:18
Ակցիա ՄԱԿ-ի շենքի դիմաց՝ արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:08
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:06
Մեկնարկել է ATP-ի Ամփոփիչ մրցաշարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
Բոլորը

Հյուսիսային Կորեայում երեք օրվա ընթացքում առաջին անգամ «տենդով» վարակման նոր դեպքերի թիվը գերազանցել է 100 հազարը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։

Համաճարակների կանխարգելման պետական շտաբի տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է «տենդով» վարակման ավելի քան 100․710 դեպք, ինչը 11․210-ով ավելի է նախորդ օրվա համեմատ։ Հաղորդվում է մահվան մեկ դեպքի մասին։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային համաճարակի ընթացքում, որը ԿԺԴՀ-ում անվանում են «տենդ», գրանցվել է հիվանդության 3․549․590 դեպք, ապաքինվել է 3․360․990 մարդ։ Զոհերի թիվը հասել է 70-ի։

Մինչդեռ, ըստ հարավկորեական Yonhap հրատարակության, Չինաստանում բազմաթիվ աղբյուրներ հայտնել են, որ կիրակի կեսօրից հետո Փհենյանում կարանտինը մասամբ թուլացվել է:

Մայիսի 12-ին Հյուսիսային Կորեան հայտնել է երկրում COVID-19-ի առաջին դեպքի մասին։ Մինչ այս՝ համաճարակի երկու տարիների ընթացքում, Փհենյանը հայտարարում էր, որ երկրում հիվանդության ոչ մի դեպք չի գրանցվել։

Տաթև Ֆռանգյան