Արևմուտքի պատժամիջոցները` ընդդեմ Ռուսաստանի, դրանից խուսափելու միջոցները` ընդդեմ Արևմուտքի

Լուրեր

11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
Բոլորը

Չնայած Ռուսաստանի դեմ Արեւմուտքի կողմից իրականացվող խիստ պատժամիջոցներին, կանխիկ դրամը դեռևս հոսում է դեպի այս երկիր` հիմնականում էներգակիրների արտահանման արդյունքում:

Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի աշխատակիցներից Բեն Քեհիլն «Ամերիկայի Ձայն»-ի հետ Zoom-ի միջոցով տված հարցազրույցում ասում է. «Շատերն ակնկալում էին, որ օրական երկու-երեք միլիոն տակառ նավթի արդյունահանման հզորության կորուստ պիտի գրանցվեր առաջին ամսվա ընթացքում: Բայց դա տեղի չունեցավ, ասում է նա ու նշում, որ գրանցվել է միայն մեկ միլիոն տակառի կորուստ, եւ որ այժմ Եվրամիության պաշտոնատար անձինք մտածում են, թե ինչ պիտի անեն հիմա, քանի որ ինչ Եվրամիությունն արել է մինչ այժմ, իրեն չի արդարացնում:

Արևմուտքի պատժամիջոցներին ի պատասխան, Մոսկվան իրականացնում է հակաքայլեր, ինչի արդյունքում Եվրոպան պիտի գտնի էներգիայի այլընտրանքային աղբյուրներ:

Ֆրանսիայում ֆերմերները խառնում են մշակաբույսերն ու գյուղատնտեսական թափոնները, նախքան խառնուրդը խմորելը, արտադրելով կենսավառելիք՝ մոտակա հարյուրավոր կամ հազարավոր տների սնուցման համար:

Պորտուգալիայում չորս ֆուտբոլի դաշտի մեծության արևային մարտկոցների զանգվածը հանածո վառելիքից հրաժարվելու այդ երկրի մեկ այլ փորձ է:

Իսկ նավթի գինը շարունակում է բարձրանալ։ Դա նշանակում է, որ նույնիսկ քիչ նավթ վաճառելով՝ Ռուսաստանը ավելի շատ փող է ստանում:

Վերլուծաբանի խոսքերով, «Դա մի քիչ պարադոքսային է ու տնտեսական ցավ, որին ԵՄ-ի քաղաքականություն մշակողները պիտի կարողանան դիմակայել: «Նավթի շուկայից ամենախոշոր արդյունահանողին դուրս մղելը դյուրին գործ չէ»,-ասում է նա:

Այնուամենայնիվ, ԵՄ-ի առաջիկա պատժամիջոցների առաջարկի մի մասը, ասում է Քեհիլը, կարող է իսկապես վնասել Ռուսաստանին:

«Եթե դադարեցնում եք բեռնափոխադրումների ապահովագրությունը, նշանակում է, որ լցանավ ունեցող ցանկացած ընկերություն չի կարող ապահովագրվել Ռուսաստանից ապրանքներ տեղափոխելու համար: Եվ դա մեծ ռիսկ է: Խորտակվելու կամ փակուղում հայտնվելու դեպքում տվյալ ընկերությունը կհայտնվի ճգնաժամի մեջ: Ծանր կլինի նաեւ այն դեպքում, եթե առաջ գա բնապահպանական աղետ»,- ասում է նա:

Մինչ Եվրոպան քայլեր է կատարում Ռուսաստանի դեմ էներգետիկ պայքարում, Քեհիլն ասում է, որ չնայած շուկայականից բավականին ցածր գներով, սակայն Մոսկվային հաջողվել է նավթ վաճառել Հնդկաստանին և Չինաստանին: