Սկսել ենք կարևոր երկխոսություն, որը պետք է շարունակվի. ՀՀ վարչապետը՝ Լիտվայի նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.02.2026 | 14:10
ԱՄՆ-ը զենքի առաջնահերթ տեսակների կատալոգ կստեղծի
07.02.2026 | 13:45
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
07.02.2026 | 13:21
3.4 մլրդ դրամի ներդրում, նոր աշխատատեղեր. Գևորգ Պապոյանն այցելել է կաթնամթերքի գործարան
07.02.2026 | 12:54
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է գնդերեցներին
07.02.2026 | 12:34
ԱՄՆ նախագահը Իրանի հետ բանակցությունները հաջող է համարել
07.02.2026 | 12:15
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը և Care for Children-ը միավորել են ջանքերը՝ հանուն երեխաների բարեկեցության
07.02.2026 | 11:55
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը
07.02.2026 | 11:33
NYMEX. Ոսկին դարձյալ թանկացել է
07.02.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 7-ի դրությամբ
07.02.2026 | 10:52
Լարս ավտոճանապարհը բաց է
07.02.2026 | 10:28
Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բուք է
07.02.2026 | 10:07
Ռոնալդուն դարձյալ չի խաղացել «Ալ Նասրի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 00:13
Հայաստանի պատվիրակությունը՝ ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.02.2026 | 23:50
Սպասելի էր, որ Ադրբեջանի թիմը չի ժամանելու Հայաստան․ ՀԲՖ գլխավոր քարտուղար
06.02.2026 | 23:46
Մեկնարկել է Միլանի և Կորտինա դ’Ամպեցոյի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային և նրա գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Ողջույնի խոսքում ՀՀ վարչապետը նշել է.

«Հարգելի պարոն նախագահ,

Հարգելի գործընկերներ,

Ողջունում եմ ձեզ Հայաստանում և ձեր այցը մեր երկիր։ Ջերմությամբ եմ հիշում իմ վերջին այցը Լիտվա, որով մենք սկսեցինք շատ կարևոր երկխոսություն, որը պետք է շարունակվի։ Կարծում եմ՝ մենք պետք է փորձենք այս այցը ծառայեցնել մեր երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը: Ձեզ մեր երկրում պաշտոնական այցով հյուրընկալելը շատ լավ նշան է, և կարող ենք ասել, որ մեր երկկողմ այցերն ու հարաբերությունները որոշակի դինամիկա են ստացել, որը մենք պետք է պահպանենք։

Շնորհակալ եմ մեզ այցելելու, աջակցելու և հարաբերությունների հետագա զարգացումը խթանելու պատրաստակամության համար: Կարծում եմ՝ մենք կքննարկենք մեր երկկողմ հարաբերություններին և միջազգային, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցերի լայն շրջանակ և օրակարգ: Ուրախ կլինեմ լսել Ձեր գնահատականները և տեսակետները ընթացիկ իրավիճակի, մեր երկկողմ հարաբերությունների, միջազգային զարգացումների և, իհարկե, նաև մեր տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ։ Շնորհակալություն և բարի գալուստ»:

Լիտվայի նախագահն իր հերթին նշել է.

«Հարգելի պարոն վարչապետ,

Նախ և առաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ ջերմ ընդունելության համար, որը ես զգացի բոլոր կառույցներում՝ սկսած նախագահական նստավայրից և հիմա Ձեզ մոտ՝ կառավարությունում։ Թեմաները, կարծում եմ, երկուսն են, որոնք շատ կարևոր են։ Մեկը, ինչպես Դուք նշեցիք, մեր երկրների միջև երկկողմ հարաբերություններն են: Դուք հիշատակեցիք Ձեր այցը, որը շատ լավ եմ հիշում՝ նախորդ աշնանը Վիլնյուսում, և հիմա իմ խնդիրը, նպատակն է՝ նոր շունչ հաղորդել մեր հարաբերություններին տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում։ Սա է պատճառը, որ ես միայնակ չեմ եկել։ Ինձ հետ են ոչ միայն իմ խորհրդատուները, այլև իմ պատվիրակության մեջ նաև ներառված են տրանսպորտի և գյուղատնտեսության փոխնախարարները:

Շատ կարևոր է գտնել շուկայում այն կետերը, որտեղ իսկապես կկարողանանք աշխատել, և կարծում եմ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Լիտվան անցում է կատարում ավելի բարձր ավելացված արժեք ունեցող տնտեսության, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտներ կլինեն, օրինակ՝ կենսատեխնոլոգիաներ, ֆինանսական, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ, որոնք մեր երկրում շատ արագ են զարգանում ու գնալով մեծ տոկոս են կազմում ՀՆԱ-ում»:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների օրակարգն ու զարգացման հեռանկարները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Լիտվայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, ինչին ի պատասխան Գիտանաս Նաուսեդան վերահաստատել է Լիտվայի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել ՀՀ ժողովրդավարական ուղուն և կառավարության բարեփոխումների օրակարգին: Կողմերը վերահաստատել են փոխշահավետ գործակցությունը տնտեսական, տեխնոլոգիական, կրթամշակութային ոլորտներում խորացնելու պատրաստակամությունը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի ու զարգացումների շուրջ:

Վարչապետը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումները հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է միջազգային գործընկերների միջնորդությամբ կայացած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին և ընդգծել՝ Հայաստանն առաջնորդվում է խաղաղության օրակարգով, բայց այդ գործընթացը չի կարող միակողմանի լինել: Այս համատեքստում վարչապետը կարևորել է միջազգային հանրության աջակցությունը և հասցեական արձագանքը տարածաշրջանում կայունության խաթարմանն ուղղված գործողություններին:

Գիտանաս Նաուսեդան նշել է, որ խաղաղությունը, կայունությունը և տնտեսական աճը համատեղ հետաքրքրություն են ներկայացնում տարածաշրջանի երկրների, Լիտվայի և Եվրոպական միության համար, և Լիտվան կշարունակի իր նպաստը բերել տարածաշրջանային երկխոսության կայացմանը, կայունությանն ու բարգավաճմանը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այդ պատրաստակամության համար և նաև բարձր գնահատել ԵՄ-ի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը, որոնք, միջազգային մյուս գործընկերների ջանքերի հետ համատեղ, նպաստում են երկխոսության մթնոլորտի ձևավորմանը:

Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը: Արծարծվել են նաև Արցախում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանը և այդ գործընթացում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավմանը վերաբերող հարցեր:

Կարևորվել է ժողովրդավարության դերը անվտանգային մարտահրավերների սպասարկման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության, ոլորտային բարեփոխումների հաջողման, տնտեսական աճի ապահովման գործում: Լիտվայի նախագահը նշել է, որ իր երկիրն ունի կուտակած որոշակի փորձ և պատրաստ է կիսվել Հայաստանի հետ, փոխանակվել տեղեկատվությամբ: Վարչապետ Փաշինյանը ողջունել է այդ առաջարկը և նշել, որ ՀՀ-ն կարևորում է զարգացման հաջող ընթացք ունեցող երկրների փորձի ուսումնասիրությունը: