ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Նորվեգիայի թագավորության արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյուիթֆիլդի հետ

Լուրեր

16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

Մայիսի 20-ին Թուրինում ընթացող ԵԽ 132-րդ նախարարարական նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Նորվեգիայի թագավորության արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյուիթֆիլդի հետ․ տեղեկացնում են Հհ ԱԳՆ-ից։

«Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի և այդ առումով ընդգծել քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում առկա ներուժի լիարժեք իրացմանն ուղղված համատեղ ջանքերի ներդրման անհրաժեշտությունը: Հայ-նորվեգական հարաբերությունների ակտիվացման համատեքստում շեշտվել է Հայաստանի և Նորվեգիայի միջև տարբեր մակարդակներում, այդ թվում` բարձրաստիճան այցերի ինտենսիվության բարձրացման կարևորությունը:

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին։ Այս առումով ընդգծվել է, որ 2021թ․ հունիսին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները համապատասխանում էին միջազգային ամենաբարձր չափանիշներին։

Արարատ Միրզոյանն ու Աննիկեն Հյուիթֆիլդը մտքեր են փոխանակել հարավկովկասյան տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած և հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրները, մասնավորապես` Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը: Նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի առջև ծառացած հումանիտար հարցերի լիարժեք հասցեագրման ուղղությամբ միջազգային հանրության համարժեք քայլերի անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը գործընկերոջն է ներկայացրել նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հետ կապված վերջին զարգացումները»,- ասված է հաղորդագրությունում։