Տավրոս Սափեյանը նշանակվել է Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տավրոս Սափեյանը նշանակվել է Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան՝
Տավրոս Սափեյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է որոշման մեջ։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 5-ին ՀՀ Արագածոտնի մարզի Թալին միավորված համայնքում տեղի էր ունեցել համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություն, որին մասնակցել էր 4 քաղաքական ուժ՝ «Զարթոնք» ազգային քրիստոնեական, «Հայք» լիբերալ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները և «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը: Ընտրությունների արդյունքում ոչ մի քաղաքական ուժ այդպես էլ մեծամասնություն չէր դարձել։ Ամենաշատ քվեները ստացել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 5037 ձայն կամ 46.63%: 2021 թվականի դեկտեմբերի 17-ին հրավիրված ավագանու նիստի ժամանակ «Զարթոնք» խմբակցությունը որոշել էր «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության Թալին համայնքի ավագանու անդամների ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում տեղ զբաղեցրած Մնացական Մնացականյանին առաջադրել Թալին համայնքի ղեկավարի թեկնածու: Սակայն, Մնացական Մնացականյանն ինքնաբացարկ էր հայտնել՝ հայտարարելով, որ պաշտպանելու է «Հայք» խմբակցության թեկնածուին: «Հայք» խմբակցությունն էլ որոշել էր կուսակցության ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում տեղ զբաղեցրած Կարեն Գրիգորյանին առաջադրել համայնքի ղեկավարի թեկնածու, իսկ նրա հրաժարվելու դեպքում՝ Դավիթ Մանուկյանին առաջադրել: Կարեն Գրիգորյանը ինքնաբացարկ էր հայտնել: Առաջադրվել էր Դավիթ Մանուկյանի թեկնածությունը: Իսկ ՔՊ կուսակցության ցուցակով ընտրված Սերգեյ Մկրտչյանն էլ առաջադրել էր կուսակցության առաջին համարը զբաղեցնող Տավրոս Սափեյանի թեկնածությունը: Քվեարկության արդյունքներով Տավրոս Սափեյանը ստացել էր 11 ձայն, իսկ «Հայք» խմբակցության առաջադրած համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Մանուկյանը՝ 10 ձայն: Իշխանական թեկնածուի օգտին քվեարկել էր «Հայք» խմբակցության առաջին համարը զբաղեցնող Կարեն Գրիգորյանը: Հենց նրա ձայնն էր որոշիչ եղել իշխանական թեկնածուի ընտրվելու հարցում: Դրանից հետո Կարեն Գրիգորյանը հրաժարվել էր ավագանու անդամի մանդատից: Դեկտեմբերի 20-ին հրավիրվել է ավագանու նիստ՝ համայնքապետի երդման և լիազորությունները ստանձնելու օրակարգով: Սակայն նիստին մասնակցել են ավագանու միայն ՔՊ խմբակցության 10 անդամները: Նույնը կրկնվել է նաև 2022թ. հունվարի 11-ի նիստին: Այս ընթացքում Թալին համայնքի ավագանու ոչ մի նիստ չի կայացել, որոշում չի ընդունվել: